Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները Հայոց ցեղասպանության թեմայի ճգնաժամից հետո. BBC

Լուրեր

12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
Բոլորը

«BBC»-ի թուրքական ծառայությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վատիկան կատարելիք այցին ընդառաջ հրապարակած հոդվածում անդրադարձ է կատարել 2 երկրների հարաբերությունների վերջին տարիների զարգացմանը. փոխանցում է EH-ն:

Հոդվածի թուրք հեղինակը հիշեցրել է, որ  Վատիկանի ու Թուրքիայի հարաբերությունների միջև ճգնաժամի պատճառ էին դարձել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ֆրանցիսկոս պապի՝ կազմակերպած պատարագն ու դրանից հետո արած հայտարարությունները:

«2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանում մատուցած պատարագի ժամանակ խոսեց Հայոց ցեղասպանության մասին: Ֆրանցիսկոս պապը ելույթում, հղում անելով 2001 թվականին Հովհաննես 2-րդ պապի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի ցեղասպանության վերաբերյալ ստորագրած ընդհանուր դեկլարացիային, Հայոց ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:

Այս ելույթից հետո Անկարան հետ կանչեց Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըին»,-հիշեցվում է հոդվածում:

Հեղինակը նաև հիշեցրել է Էրդողանի կոշտ արձագանքը Պապի ելույթին, որում Թուրքիայի նախագահը կրկնել էր արխիվները բացելու ու պամաբանների հանձնաժողով ստեղծելու իր մշտական «առաջարկը» և քննադատել Պապին՝ իր բնորոշմամբ պատմական հարցը քաղաքական դաշտ բերելու և սխալ հայտարարություններ անելու համար:

«Այս դեպքերից հետո Թուրքիան 10 ամիս շարունակ Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահում էր գործերի հավատարմատարի մակարդակով: Միայն 2016-ի փետրվարին երկկողմանի նախաձեռնությունների շնորհիվ Թուրքիայի դեսպանը վերադարձավ Վատիկան:

Թուրքիայի ու Վատիկանի հարաբերությունները կրկին բնականոն հունի մեջ մտան, սակայն համաձայն Վատիկանի աղբյուրների՝ երկու երկրների հարաբերություններում իրական մերձեցում կարող է գրանցել միայն Երուսաղեմի խնդիրը:

Թուրքիայի դեսպանի վերադարձից մի քանի ամիս հետո 2016-ի հունիսին Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցի ժամանակ ևս մեկ անգամ կրկնեց ցեղասպանություն բնութագրումը:

Էրդողանը Վատիկանի ու ԵՄ առաջնորդների հասցեին քննադատական հայտարարությամբ հանդես եկավ 2017-ի մարտին, երբ Հռոմի պայմանագրի 60 ամյակի առիթով Իտալիա ժամանած ԵՄ երկրների ղեկավարները հանդիպում ունեցան Պապի հետ: «Ինչու՞ են Վատիկանում հավաքվել: Պապը երբվանի՞ց է դարձել Եվրամիության անդամ: Խաչակրաց դաշինքը վերջապես ցույց տվեց իրեն»,-ասել էր Էրդողանը:

Թուրքիայի ու Վատիկանների դիրքորոշումների համընկան Մյանմարի Ռոհինգյա կոտորածների հարցում: Ֆրանցիսկոս Պապը բազմիցս խոսեց 2017-ին Մյանմարում տեղի ունեցած կոտորածների մասին՝ այնտեղի մուսուլմաններին եղբայրներ անվանելով: Պապը նույնիսկ այցելեց Մյանմար ու Բանգլադեշ, որտեղ հանդիպեց բռնությունների ենթարկված մուսուլմանների հետ:  Նախօրեին իտալալան «La Stampa» թերթին տված հարցազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարել էր, որ Ֆրանցիսկոս պապի սրտացավ վերաբերմունքը դեպի Ռոհինգյա մուսուլմանները պետք է աշխարհի համար օրինակ լինի»- ասվում է հոդվածում: