Բարենպաստ եղանակի պայմաններում փողոցների փոսերը վերացվում են. քաղաքապետարան

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Փողոցների մեծ ու փոքր փոսերն իսկական փորձություն են մեքենաների ու վարորդների համար: Քաղաքի ասֆալտապատ ճանապարհները ձմռանն աղ ու ավազով մշակում են, առկա է բեռնատարների ու, առհասարակ, մեքենաների մեծ հոսք, ժամանակին արված վատորակ ասֆալտ: Քաղաքի այս տարվա ասֆալտապատման մրցույթները դեռևս հունվարին են կայացել, սակայն եղանակը գործի անցնելու հնարավորություն չէր տալիս. տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Եթե +8°-ից ցածր ջերմաստիճան է՝ չի թույլատրվում ասֆալտապատում սկսել: Չի թույլատրվում նաև, երբ ասֆալտի ջերմությունը +120°-ից պակաս է: Այսպես, օրինակ, ասֆալտը ցուրտ եղանակին մինչև գործարանից տեղ հասնի, կդառնա 60-70 աստիճանի և կպչողականություն չի ունենա»,-ասում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Փոսալցումը քաղաքում արդեն սկսվել է: Բայց նախքան ասֆալտը փռելը նախապատրաստական աշխատանք է արվում:
«5 սմ և ավելի խորության հատուկ տեխնիկայով քերվում է ասֆալտի շերտը, մշակվում, փոշեզրկվում, բիտումապատվում և հաջորդ օրը միայն ասֆալտապատվում»,-նշում է շինարարական կազմակերպության աշխատանքների ղեկավար Արթուր Պետրոսյանը:

Քաղաքապետարանի 2021թ. ծրագրով մայրաքաղաքում կնորոգվի 535 հազար քմ ասֆալտբետոնե ծածկ, որից ավելի քան 10.000 քմ-ն փոսային աշխատանքներն են: Այս տարի 6 ընկերության է գործը բաշխվել։

Աշխատանքները հիմնականում արվում են ցերեկը, ինչը որոշակի անհարմարություններ է ստեղծում քաղաքում, սակայն պետք է նկատի ունենալ, որ գիշերային ժամերին բնակելի հատվածներում տեխնիկայի բարձրացրած աղմումը խանգարում է բնակչության հանգիստը, ինչն արգելված է օրենքով:

«Անհնարին է կտրել ու մեկ կամ մի քանի քմ-ն նույն օրում ասֆալտել: Պետք է ծավալ ունենանք, որովհետև մեծ մեքենաներ են գործի դրվում: Այնուամենայնիվ 3 օրվա ընթացքում պետք է աշխատանքն արվի: Նաև ասեմ, որ առաջիկա 10 օրում խոշոր, վթարավտանգ հատվածներում փոսերի վերացումը կավարտենք»,-ընդգծում է Գրիգոր Հարությունյանը:

Այնուհետև կմեկնարկի ավելի ծավալուն ասֆալտապատման գործընթացը: Քաղաքային ճանապարհածածկի կյանքը հնարավորինս երկարացնելու համար տարեկան ծրագրով կկատարվի նաև ճաքալցում: Փողոցների նորոգումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև վարորդների, ուղևորների ու հետիոտնի անվտանգության խնդիր, որը քաղաքապետարանը ջանում է օր առաջ լուծել: