Իջևանում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ

Լուրեր

10.08.2026 | 09:48
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.08.2026 | 09:35
ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում
09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
Բոլորը

Արդարադատության նախարարությունը, Հայփոստի հետ համատեղ, մարտի 13-ին Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում՝ Հայփոստի կենտրոնական գրասենյակի տարածքում, գործարկել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

«Գրասենյակի պաշտոնական բացմանը մասնակցեցին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Հայփոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Միասնական գրասենյակը մեր քաղաքացիներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալ ինչպես ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամունտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից քաղաքացիներին տրամադրվող ծառայությունները: Վերոնշյալ բոլոր ծառայությունները մատուցվելու են համապատասխան գերատեսչությունների փորձառու աշխատակիցների կողմից մեկ վայրում:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ Երևանի կենտրոնում բացված Հանրային ծառայությունների միասնական գրասենյակից հետո Իջևանում գործարկվածը երկրորդն է, որը հնարավոր եղավ իրականություն դարձնել Հայփոստի հետ համագործակցության արդյունքում։ Նախարար Բադասյանի տեղեկացմամբ, Կառավարությունը երեք հիմնական ուղղություններով է ծառայությունների մատուցումը հեշտացնում քաղաքացիների համար՝ վարչարարության մեջ ավելորդ գործընթացների բացառում, թվայնացում, որպեսզի ծառայությունը հնարավոր լինի ստանալ օնլայն տարբերակով և Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների գործարկում, որպեսզի պետական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնենք մեր մարզերի բնակիչներին», – նշեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Շուրջ մի քանի տասնյակ՝ մինչև հարյուր, ծառայություններ են այս պահին գործում և բոլորը սպասարկվում են մեկ վայրում: Կարծում եմ, սա քաղաքացիների համար նոր հնարավորություններ է ստեղծում: Այս տենդենցը շարունակական է լինելու: Առաջիկայում, փոստի զարգացման ռազմավարության շրջանակներում, տարբեր քաղաքներում նմանատիպ ևս 2-3 մեծ գրասենյակներ կբացվեն, և միասնական մեկ վայրում մեր քաղաքացիների համար առավել լավ որակի ծառայություններ հրավոր կլինի մատուցել»,- ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյան:

«Մենք շատ ուրախ ենք, որ առաջին մարզային գրասենյակը բացվում է Տավուշում: Այսօրվանից ծառայությունների որակն էապես բարձրանալու է: Սրանով մենք լրացուցիչ հայտ ենք ներկայացնում, որ բարձր որակի ծառայություններ ենք պատրաստ մատուցել մեր քաղաքացիներին»,- ասաց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Հայփոստը պատրաստ է ստանձնել միջազգային չափորոշիչների համաձայն մեր հաճախորդներին ծառայություններ մատուցելու գործընթացը: Այսօր Իջևանում բացվող այս գրասենյակն առաջին քայլն է մեկ պատուհան սկզբունքի կիրառման. հաճախորդը մեկ այցով մեկ վայրում ստանում է միաժամանակ մի քանի ծառայություն: Այս նախաձեռնությունն առաջիկայում կունենա իր շարունակությունը մյուս մարզկենտրոններում. նախատեսվում է նմանատիպ գրասենյակներ գործարկել Կապան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում»-նշում է Հայփոստ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում քաղաքացիները ստանալու են`

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության,
Սոցիալական ապահովության ծառայության,
Ազգային արխիվի,
Անձնագրային և վիզաների վարչության,
Կադաստրի կոմիտեի,
Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող ծառայությունները:
Իջևանում Հայփոստի բաժանմունքի հասցեն է քաղաք Իջևան, Երևանյան-10»: