Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների ցուցակը ներկայացվել է նախագահական՝ հաստատմա՞ն

Լուրեր

30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
30.06.2026 | 11:07
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.06.2026 | 10:55
ՍԴ-ն փակ նիստում քննում է քաղաքական ուժերի դիմումները. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 10:54
Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու
30.06.2026 | 10:47
Ըստ ՀԿԿ-ի՝ ընտրակաշառք են տվել Սամվել Կարապետյանի տան մոտ անցկացվող հավաքին մասնակցելու համար
30.06.2026 | 10:34
Մոնակոյում բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ ուկրաինացի գործարար է վիրավորվել
30.06.2026 | 10:25
ՄԻՊ-ը «Հատուկ կացարանում» արձանագրել է գերբնակեցվածության և սանիտարահիգիենիկ խնդիրներ
30.06.2026 | 10:19
Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին
30.06.2026 | 10:15
Ռոբերտ Լևանդովսկին նոր ակումբ ունի
30.06.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 30-ի դրությամբ
30.06.2026 | 09:48
Էնցո Մարեսկան` «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
30.06.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության ոլորտում սպասվող հիմնական իրադարձությունը նոր մարմնի՝ բարձրագույն դատական խորհրդի ընտրությունն է։ Այն տեղի է ունենալու մինչև ապրիլի 9-ը, երբ երկրի նոր նախագահը խորհրդարանում կստանձնի լիազորությունները։ Համարվում է, որ 10 դատավորներից բաղկացած խորհուրդը ավելի բարձր անկախություն է ապահովելու դատական իշխանության համար, քան մինչ այդ գործող արդարադատության խորհուրդը, որն ի պաշտոնե գլխավորում է ՀՀ նախագահը։

Բարձրագույն դատական խորհրդի 10 անդամներից 5-ը լինելու են Ազգային ժողովից, մյուս 5 անդամներն ընտրվելու են դատարաններից․ մեկը՝ վճռաբեկ, մեկը վերաքննիչ, մեկը վարչական և երկուսը՝ առաջին դատական ատյաններից։ Ընտրության հետ կապված դատական կուլիսներում արդեն բացասական սպասումներ են նկատվում։ Դատավորների շրջանում մրցակցություն է սկսվել։ Լուրեր են տարածվում, որ խորհրդի անդամների ընտրությունը զուտ ձևական է լինելու և «բարձրագույն» դատավորներին իրականում ընտրելու է ոչ թե դատավորների ընդհանուր ժողովը և Ազգային ժողովը, ինչպես սահմանված է հիմնական օրենքով, այլ մեկ անձ՝ ՀՀ նախագահը։

Ըստ Factor.am-ի տեղեկությունների, օրերս բարձրագույն խորհրդի ապագա անդամների թեկնածուների երկու ցուցակ է տարվել Բաղրամյան-26։ Մեկը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, մյուսը՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, որը, ըստ մեր աղբյուրների, պատրաստվում է գլխավորել այդ մարմինը։

Գագիկ Հարությունյանի ցուցակում կան անուններ, որոնց մասին դժվար է ասել, որ նրանք հանրային վստահություն են վայելում։ Օրինակ, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը կամ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանը, որին դատական շրջանակներում համարում են Գագիկ Հարությունյանի հովանավորյալ։

2013 թվականին, երբ լսվում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի, Անի Մխիթարյանն աչքի ընկավ նրանով, որ ողջ մարմնով առաջ եկավ, գրեթե պառկեց սեղանին և հրահանգեց նիստը լուսաբանող լրագրողներին․ «Պետք չի անել մեկնաբանություններ՝ ձեր ընկալունակության սահմաններում»։ Դատական այդ գործը հիշարժան է նաև նրանով, որ Սուրիկ Խաչատրյանը չէր ներկայացրել դատարանին իր անձնագիրը, և գործը սկսեցին լսել առանց հայցվորի անձնագրի։

Գագիկ Հարությունյանի ներկայացրած ցուցակի երկրորդ դատավորը, որի անունը ևս հայտնի է դարձել՝ Արմեն Բեկթաշյանը, նիստերի ժամանակ հաճախ է հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Վերջին միջադեպը տեղի ունեցավ անցած հուլիսի 7-ին, Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարության ժամանակ, երբ նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը հարձակվեց պաշտպանության նախկին փոխնախարար, սայլակով տեղաշարժվող Վահան Շիրխանյանի վրա՝ բղավելով․ «Դու ո՞վ ես, որ ինձ ասես՝ չես հասկանում… Ձեր շինած երկիրն է, ի՞նչ ես ուզում, դերասան, դու հիվանդ չես, նույնիսկ վազում ես»։ Այս դեպքից հետո Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավորի ինքնաբացարկը պահանջեց։

Հ․ Գ․ Ինչպես և սպասում էինք, ՍԴ մամուլի պատասխանատու Հովհաննես Պապիկյանը հերքեց տեղեկությունը, որ Գագիկ Հարությունյանը խորհրդի անդամների թեկնածուների ցուցակ է ներկայացրել ՀՀ նախագահին։ «Դա լրագրողական հորինվածք է», – ասաց նա։

Սյուզան Սիմոնյան