Սոցփաթեթի ծախսման ուղղություններն ընդլայնվում են․ հնարավոր կլինի վճարել նաև հիփոթեքային վարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսվում է ինչպես ավելացնել սոցփաթեթի ծառայությունները, այնպես էլ ընդլայնել շահառուների շրջանակը: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:

Նրա խոսքով՝ սոցփաթեթի ծառայությունների հատկացման կարգը գործում է 2012թ-ից, առաջին անգամ է, որ այն արմատական վերանայման է ենթարկվել և բազմաթիվ փոփոխություններ են արվել: Առաջին հերթին առաջարկվում է ծառայությունների ուղղություններն ընդլայնել: Գործող կարգով շահառուները կարող են իրենց գումարները ծախսել 4 ուղղությունով՝ հանգիստ, հիպոթեկային վարկի մարում, որը որոշ սահմանափակումներով է, ուսման վարձի վճարում, լրացուցիչ ապահովագրական ծառայությունների ձեռքբերում:

«Նախագծով առաջարկում ենք, որ սոցփաթեթի մեր շահառուները կարողանան իրենց գումարներն ուղղել նաև մարզաառողջարարական, սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելուն: Շատերիս աշխատանքը նստակյաց է, քիչ ենք շարժվում, սա շատ լավ առիթ է սպորտային կենտրոն գնալու համար»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Գործող կարգավորումներով կա հնարավորություն սոցփաթեթի գումարներն ուղղել ուսման վճարը մարելուն: Լինում են դեպքեր, երբ այդ ուսման վճարն իրականացվում է վարկային միջոցների ներգրավմամբ, որոշ դեպքերում այդ վարկը լինում է պետության սուբսիդավորմամբ: Այս նախագծով փորձում ենք հնարավորություն տալ ոչ միայն սոցփաթեթի գումարով ուսման վարձը, այլև ուսման վարկերը վճարել: Ընտանիքի անդամները, որոնք աշխատում են ու սոցփաթեթից օգտվում են, կարող են փոխանցել իրենց գումարը տան մյուս անդամին ուսման վարձը վճարելու համար:

Մեկ այլ փոփոխության մասին. գործող կարգավորմամբ, հնարավորություն է տրվում ձեռք բերել լրացուցիչ առողջության ապահովագրություն, սակայն գործնականում ապահովագրական ընկերություններն այդ լրացուցիչ ծառայությունը չեն մատուցում:

«Դրանք հիմնականում ատամնաբուժական ծառայություններ են: Այդ խնդիրը, որպեսզի լուծվի, և ցանկության դեպքում մեր շահառուները կարողանան իրենց գումարներն ուղղել նման բուժական ծառայությունների ձեռքբերմանը, մենք առաջարկում ենք, որ ոչ թե սա դիտարկվի ապահովագրության միջոցով, այլ հնարավորություն տրվի այդ գումարն ուղիղ փոխանցել այն ատամնաբուժարանին, որտեղի ծառայություններից օգտվել է»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Նախագծով ընդլայնվել են ոչ միայն սոցփաթեթի ուղղությունները, այլև սոցփաթեթի շահառուների շրջանակը: Մասնավորապես, կան քաղաքացիներ, որոնք ունեցել են սոցփաթեթի ծառայություններից օգտվելու հնարավորություն, սակայն ներկայում չունեն: Այդ չունենալու պատճառներից մեկն այն է, որ, օրինակ, իրենց կազմակերպությունը դարձել է հիմնադրամ: Զուտ այդ փոփոխությամբ զրկվել են սոցփաթեթի հնարավորություններից: Առաջարկվում է, որ այն հիմնադրամները, որոնք ժամանակին եղել են ՊՈԱԿ-ներ ու կարողացել են օգտվել սոցփաթեթից, հնարավորություն տալ ներկայում ևս օգտվել:

Այսօր հանրակրթական դպրոցները սոցփաթեթի շահառու են, սակայն բուհերին կից կան դպրոցներ, որոնք չունեն ՊՈԱԿ-ի կազմակերպաիրավական ձևը և չեն օգտվում սոցփաթեթից: Ստացվում է մի դպրոցն օգտվում է, մյուսը՝ ոչ: Նոր նախագծով առաջարկվում է, որ այդ դպրոցները նույնպես օգտվեն: Այս փոփոխություններով նախատեսվում է մինչև 900-ով շահառուների թիվը ավելացնել: Ներկայում սոցփաթեթի շահառու է 147 հազար 500 մարդ:

Մեկ այլ առաջարկվող փոփոխությամբ սոցփաթեթի շահառուն կարող է այդ գումարները ծախսել ընտանիքի անդամների վրա: Գործող կարգավորմամբ, դա ևս հնարավոր է, սակայն սահմանափակ ձևով: Շահառուն կարող է իր գումարը տալ զավակին մինչև 27 տարեկան, ինչպես նաև ամուսնուն կամ կնոջը: Նոր փոփոխությամբ երեխայի տարիքային շեմը հանվում է, դրանից բացի, կարող է շահառուն ընտանիքի մյուս անդամներին ևս ներառել:

Հաջորդ փոփոխությունը կապված է նույնականացման քարտի հետ: Գործող կարգավորումներով, որպեսզի սոցփաթեթի ծառայություններից շահառուն կարողանա օգտվել, պետք է բանկում ներկայացնի իր նույնականացման քարտը, սակայն ոչ բոլորը դա ունեն և խնդիրներ է առաջանում: Նախագծով առաջարկվում է նշել պարզապես անձը հաստատող փաստաթուղթ:

Եվս մեկ փոփոխություն է կատարվել հիպոթեկային վարկի մարման հետ կապված: Ներկայում սոցփաթեթի գումարը կարելի է ուղղել հիպոթեկի մարմանը, սակայն պետք է այն լինի երիտասարդների տրամադրվող կամ պետական ծրագրերով, ինչը սահմանափակում է շահառուների հնարավորությունը: Նախագծով առաջարկվում է ցանկացած պարագայում, եթե շահառուն ունի հիպոթեկային վարկ կամ համավարկառու է, ապա կարողանա մարել:

Նախագիծը դրվել է քննարկման, մեկ կամ երկու ամսվա ընթացքում կառավարության կողմից հաստատվելուց հետո քաղաքացիները կկարողանան օգտվել փոփոխություններից: Առաջարկվել է, որ փոփոխությունները ուժի մեջ մտնեն նախագծի ընդունումից 45 օր հետո:

Մանրամասները՝ տեսանյութում: