Էդվարդ Նալբանդյանը Լեհաստանի դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի նորանշանակ դեսպան Պավել Չեպլակին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ընգդծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-լեհական դարավոր բարեկամությունը՝ նախարար Նալբանդյանը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-լեհական բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:

Դեսպան Չեպլակը վստահեցրել է, որ առավելագույն ջանքերը կներդնի՝ երկու երկրների միջև տարբեր բնագավառներում փոխգործակցության առավել խորացման ու ընդլայնման նպատակով։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակվել քաղաքական երկխոսության առավել ամրապնդման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ինչպես նաև միջազգային կառույցներում համագործակցության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հեռանկարների և հնարավորությունների շուրջ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը: