«Ժառանգությունը» համոզված է, որ հայաստանյան գերճգնաժամը հանգուցալուծելու միակ ճանապարհը օրենքի գերակայության ապահովումն է

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Նիկոլ Փաշինյանը, ի հակառակ ՀՀ սահմանադրության և իրավական սահմանված կարգավորումների ընթացակարգի, շտապեց այսօր վերահաստատել ներհայաստանյան գերճգնաժամ հարուցած իր որոշումը՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այնինչ հանրապետության նախագահը երեկ արդեն հայտարարել էր, որ դիմում է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու առաջարկով, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանի ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատելու որոշումը իրավունքի ուժով դեռ հաստատված չէ, այլ վիճարկելի է:

Այս բարդագույն իրավիճակում «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Օնիկ Գասպարյանի քաղաքացիական պարտքի բարձր գիտակցությամբ տոգորված որոշումը՝ առաջնորդվել պետական բարձրագույն արժեքներով, ճգնաժամը հաղթահարել միմիայն սահմանադրական և իրավական ճանապարհով: Օնիկ Գասպարյանն առայժմ հեռանում է՝ չսրելով իրավիճակը, դիմելով վարչական դատարան՝ իբրև օրինահարգ և հայրենանվեր, արժանապատիվ քաղաքացի: Ակներև դարձավ, որ Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամի և անձնիշխանության հաստատման դեմ ամուր կանգնած են մեր Զինված ուժերը՝ հանձին գլխավոր շտաբի և մեր ողջ սպայական կազմի, զինվորականների, որոնք անսակարկելի առաքելություն ունեն ապահովելու հայոց պետականության և քաղաքացիների անվտանգությունը, շարունակելով չենթարկվել հրահրումների, օտար խաղերի՝ անձնուրաց ծառայել Հայաստանին և Արցախին:

«Ժառանգությունը» համոզված է, որ հայաստանյան գերճգնաժամը հանգուցալուծելու միակ ճանապարհը օրենքի գերակայության ապահովումն է, որն այլևս անհնար է առանց վարչապետի հրաժարականի, արհեստավարժների միջանկյալ կառավարության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների: