Կգնանք արտահերթ ընտրության, եթե վարչապետը դադարեցնի բանակի հետ կռիվը. Անի Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թե որքանով է իրավաչափ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը, կարող է որոշել միայն ՍԴ-ն: Իրավաբանների մի մասի կարծիքով՝ վարչապետը կարող է ազատել ԳՇ պետին, մյուս մասի կարծիքով՝ պետք է լրանա նրա պաշտոնավարման 5 տարին: Օրենքում հստակ սահմանված չեն դրույթները, և այդ պատճառով տարբեր կերպ են մեկնաբանվում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Այս փոփոխությունները կազդեն բանակի վրա: Այդ իսկ պատճառով մենք պայման ենք դրել, որ կհամաձայնենք գնալ արտահերթ ընտրությունների, եթե գործադիրը, վարչապետը դադարեցնեն բանակի հետ կռիվը: Իհարկե, եթե փոխգործակցության բնականոն մթնոլորտը խաթարվում է, չի կարող խոսք լինել պետական սահմանների ու բանակի վերակազմավորման մասին: Ներսում կա խնդիր, որը մինչև չլուծվի, չենք կարող հույս ունենալ, որ բանակում ինչ-որ բան կփոխվի, իսկ բանակի փոփոխություններն այսօր օդ ու ջրի պես հարկավոր են մեզ: Մենք դիմել ենք վարչապետին, որպեսզի այս խնդիրը շատ արագ լուծվի, քանի որ մեր պետության անվտանգության խնդիրն է սեղանին դրված»,- նշեց Սամսոնյանը:

Պատգամավորի խոսքով՝ ԳՇ պետին պաշտոնանկ անելը հանգուցալուծում չէ: «Մենք պայման ենք դրել, որ կստորագրենք արտահերթ ընտրությունների գնալու մասին հուշագիրը, եթե վարչապետը դադարի կռիվ տալ բանակի հետ, այսինքն՝ հանգիստ թողնի Օնիկ Գասպարյանին»,- ընդգծեց Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: