Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը․ Արա Զոհրաբյանը Օնիկ Գասպարյանի հարցով պատասխան է ստացել նախագահականից
Քաղաքականություն
09.03.2021 | 19:22Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նախագահականից պատասխան է ստացել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հարցով դիմումին։
«Քիչ առաջ ստացանք նախագահի աշխատակազմի պատասխանը: Ցավոք, նախագահն ընտրել է արկածախնդրության ճանապարհը:
Որպես քաղաքացի և փաստաբան, գործընկերներիս հետ, վաղվանից սկսելու ենք նախագահի վախերի բացահայտման գործընթացը»,- գրել է Զոհրաբյանը: