5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ
Հասարակություն
09.03.2021 | 20:28ՀՀ ԶՈՒ 5-րդ զորամիավորումում անցկացվող գերատեսչական ստուգումների շրջանակում զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի, հայտնում է պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։
Ստուգվել են «տագնապ» ազդանշանի դեպքում զինծառայողների գործողությունները: Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը սահմանված ժամկետում կատարել են առաջադրված խնդիրները։