Հաղպատում վաղը շչակ է գործարկվելու
Հասարակություն
09.03.2021 | 20:00ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ մարտի 10-ին, ժամը 11:00-ին Ալավերդի խոշորացված համայնքի Հաղպատ բնակավայրում իրականացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառում, որի ընթացքում գործարկվելու է շչակը: