«Հայաստան» համահայկական Հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին. ՀՀ նախագահ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Արցախցիների սոցիալ տնտեսական խնդիրների լուծումը Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի մշտական ուշադրության կենտրոնում են:

«Արցախի ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծման ուղղված՝ աջակցության ծրագրերի շրջանակում «Հայաստան» համահայկական Հիմնադրամը միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրի պատերազմին մասնակցած արցախցի 5564 աշխարհազորայինների ընտանիքներին: Սոցիալական աջակցության այս ծրագիրը կօգնի առժամանակ հոգալ նրանց ընտանիքների կենսական պահանջները։ Հիմնադրամն ընդհանուր առմամբ աշխարհազորայինների ընտանիքներին կփոխանցի 1 մլրդ 112 մլն 800 հազար դրամ:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից արդեն իսկ աջակցություն է տրամադրվում նաև Հադրութից տեղահանված ավելի քան 170 մարդու կեցության և սննդի հարցերի լուծմանը»,- ասված է ՀՀ նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: