Վրաստանի ընդդիմությունը լայնածավալ բողոքի ցույցեր է խոստանում, եթե նոր ընտրություններ չնշանակվեն

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վրաստանի ընդդիմությունը պահանջում է ազատ արձակել պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, հակառակ դեպքում մարտի 20-ին ընդդիմադիրները լայնածավալ բողոքի ցույցեր կանցկացնեն։ Այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին հայտնել է ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Խաթիա Դեկանոիձեն՝ իր ընդդիմադիր գործընկերների հետ խորհրդակցությունից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։

«Եթե «Վրացական երազանքը» չհամաձայնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ, ազատ չարձակի քաղբանտարկյալներին, այդ թվում նաև Նիկա Մելիային, ապա մարտի 20-ին մենք շատ մեծ բողոքի ցույցեր կանցկացնենք, որը կդառնա Վրաստանի քաղաքացիների պատասխանը իշխանությունների լկտիությանը»,- հայտարարել է Դեկանոիձեն։

Հիշեցնենք՝ Վրաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է փետրվարի 23-ից, երբ ոստիկանությունը կուսակցության գրասենյակում ձերբակալել է Մելիային ՝ 40 հազար լարի (ավելի քան 12 հազար դոլար) գրավը չվճարելու մեղադրանքով՝ 2019-ի հունիսին տեղի ունեցած հանրահավաքում անկարգությունների դեպքերի առթիվ։ Ձերբակալվելուց առաջ ՝ փետրվարի 18-ին, վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել ՝ քաղաքական գործչի կալանքի հարցում իր թիմի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

Տաթև Ֆռանգյան