Բանակը 17 ուժերի վերջին բաստիոններից է․ իշխանության գալու տենչից նրանք հիպնոսացել են․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
28.04.2024 | 15:46
Միրզոյանը Կատարի ԱԳ նախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ռեստարտ» հիմնադրամի ծրագրերի համակարգող Դավիթ Պետրոսյանի հետ

Մասնակցել եք պատերազմին, Ձեր մաշկի վրա զգացել եք, թե 25 տարի ինչպես էր բանակը պատրաստվել այդ օրվան: Գիտեք՝ նախկին և ներկա իշխանությունները մեղքը միմյանց վրա են բարդում: Պետությունն ի՞նչ էր արել, որ ունենանք հնարավորինս քիչ զոհեր, և ի՞նչ էր արել՝ զինվորի կյանքը պաշտպանելու համար: Դուք ի՞նչ եք տեսել:

-Նախ՝ շնորհավորենք կանանց և աղջիկների տոնը: Նրանց պետք է սիրել ու մեծարել, պատել ջերմությամբ, գնահատել նրանց դերը և գիտակցել, որ բոլորը՝ անկախ սեռից, պետք է ունենան գործունեության բոլոր հնարավոր պայմանները:

Ի՞նչ էր արել պետությունը զինվորների պաշտպանության համար.․․ ցավոք, շատ բան չէր արվել, բայց շատ բան կարելի էր անել: Նշվում է, որ այս պատերազմն այլ պատերազմ էր… Հրթիռակոծությունից պատսպարվելու համար պետք է ունենայինք ավելի լավ ինժեներական պատրաստվածություն, և սա վերաբերում է ոչ միայն առաջին գծին, այլ նաև երկրորդ, երրորդ գծերին, որոնք տեխնիկապես հագեցված չէին: Խրամատների խորությունը, օդից հարձակման ժամանակ պատսպարվելու տեղերն անհրաժեշտ կահավորվածություն չունեին, շատ կամավորներ են եղել, որ մեկ ամսից ավելի չեն ստացել զրահաբաճկոն և սաղավարտ, օրինակ՝ մեր խումբը սաղավարտ չի ստացել: Իհարկե, բոլոր տեղերում չէ, որ անուշադրության են մատնված եղել, հիմնականում դիրքի կահավորվածությունը վաշտի, գումարտակի հրամանատարներն էին կազմակերպում՝ սեփական միջոցներով: Օրինակ՝ մեր գումարտակի հրամանատարը, սպաների հետ միասին, գումար են հավաքել և ապահովել կահավորվածությունը։

-Իսկ ո՞ւր էր պետությունը: Պարտությունը մնաց «որբ»՝ ո՛չ նախկիններն են ընդունում իրենց սխալները, ո՛չ էլ ներկաներն են խոսում իրենց բացթողումների մասին: Ո՞վ է պարտության տերը:

-Չէի ուզում այս մասին խոսել, բայց վերջին իրադարձությունները ստիպում են, որ բարձրաձայնեմ։ Երբ մենք զոհեր ունեցանք, իմ կանխազգացումն այն էր, որ այդ տղաների մահը կարող է դառնալ քաղաքական շահարկման թեմա, և դա տեղի ունեցավ: Բայց այն տղաները, որ այնտեղ կռվում էին, չէին մտածում ո՛չ քաղաքականության, ո՛չ որևէ կուսակցության, ո՛չ էլ անառողջ մոլուցքների մասին։ Հիմա ամեն ինչ շահարկվում է, և դա ևս մեկ անգամ կարող է ցույց տալ, թե մենք ինչ չենք արել և ինչ պետք է անենք:

-Երբ իրավապաշտպանները տարիներ շարունակ խոսում էին բանակում տիրող կոռուպցիայի մասին, ահազանգում էին, որ դա մեզ վրա թանկ է նստելու և մեծ զոհերի է բերելու, շատ հայտնի ՀՀԿ-ականներ ասում էին՝ հեռո՛ւ մնացեք բանակից, մի՛ խոսեք բանակի մասին, ինչպե՞ս կարելի է քննադատել հերոս գեներալներին, քննադատելով՝ քանդվում է բանակը: Պատերազմում տարիների կոռուպցիան ինչպե՞ս երևաց:

-Կոռուպցիան երևաց հենց պարտությամբ: Եթե այս պարտությունը չլիներ, կշարունակեին գովերգել, 18 տարեկան տղաների հաշվին հավաքել քաղաքական միավորներ կամ կամուֆլյաժով քաղաքում քայլել, այդ տղաների արյան ու կյանքի գնով փորձել սեփական նեղ կամ խմբային շահերը բավարարել: Երբ իրավապաշտպանները խոսում էին բանակում տիրող մթնոլորտի մասին, դա շատ կարևոր էր: Բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի պատասխանատվության համար ունենք հաստիքներ, օրինակ՝ «զամպալիտի», հոգեբանի, բայց ռեալ պետք է հասկանալ՝ ինչպես են զինվորները ընկալում «զամպալիտին», հոգեբանին, արդյո՞ք իրենց խնդիրների մասին նրանց պատմում են: Ո՛չ, ցավոք, այդ խնդիրների մասին պատմելու համար պիտակավորվում են, ինչը մեզանում առկա քրեական բարքերի ցուցիչներից մեկն է, և դա բանակում շատ մեծ ազդեցություն է ունենում: Սպա-զինվոր հարաբերությունները բանակի հոգին ու արյունն են, հարգանքը, հիերարխիան, նաև հորիզոնական հարաբերությունները այս կռվի ընթացքում դրսևորվեցին:

Լսել ենք ձայնագրություններ, որտեղ ասում են, որ գումարտակի հրամանատարները չեն ենթարկվել: Զորամասում կային ձիգ հրամանատարներ և ոչ ձիգ հրամանատարներ, որոնց ասում էին՝ «յազխ». սա շատ վատ պիտակավարում է: Ոչ պատերազմական իրավիճակում այդպիսի ընտրողական վերաբերմունքը, «ջոկողություն» դնելը, որը կոռուպցիա է, մեծ հետևանքներ չեն ունենում, բայց պատերազմի ժամանակ, երբ զինվորներ կային, որ պետք է կրակեին, բայց երկու տարի իրենց զենքը չէին տեսել ու չէին կարողանում կրակել, դրա վատ հետևանքներից էր: Բանակը քաղաքական համակարգի մի մասնիկն է և չէր կարող զերծ մնալ կոռուպցիայից, բանակն օգտագործել են սեփական հեղինակության բարձրացման մասին, բայց բանակի մասին չեն մտածել, սպայի անունը տվել են, սպայի անունով քաղաքական միավոր են հավաքել, բայց այդ նույն սպայի կյանքի անվտանգության մասին չեն մտածել: Մենք պետք է մեր սպաներից հարցնենք, թե ինչ կարող էին անել սեփական կյանքի անվտանգությունը կազմակերպելու համար, քանի օր արձակուրդ են ստանում, արձակուրդի ժամանակ քանի անգամ է տագնապ լինում, որքան ժամանակ են անցկացնում դիրքերում, որքան ժամանակ են լինում ընտանիքների հետ. սրանք կարևոր հարցեր են, որոնց մասին չենք խոսում: Ցավալին այն է, որ բանակի մասին խոսում են նրանք, ովքեր բանակից տեղյակ չեն: Եթե մենք դիտարկենք բանակի կազմը, կտեսնենք, որ մեր բանակը մնացել է 20-րդ դարում: Մենք ունենք խնդիր, այդ խնդիրը պատերազմն է, պետք է դիտարկենք՝ ինչ ռեսուրսներ ունենք խնդիրը լուծելու կամ առաջ գնալու համար, շատ կարևոր է կադրային ռեսուրսը և տեխնիկական հագեցվածությունը: Բոլոր տեղերում այս առումով ունեինք լուրջ խնդիրներ: Հիմա պետք է ոչ թե զոհված տղաների հաշվին քաղաքական միավորներ հավաքեն, այլ նստեն հասկանան՝ ինչ անել, որ հետագայում նման խնդիրներ չունենանք:

՞րը կհամարեք մեր զոհված տղաների հիմնական ուղերձը:

-Պետք է ապրենք Հայաստանում, չպետք է լքենք մեր երկիրը, պետք է պաշտպանենք մեր երկրի, մեր ընտանիքի անվտանգությունը: Տղաների հիմնական ցանկությունը եղել է բարեկեցիկ ու արդար հայրենիք ունենալը:

-Կա թեզ, ըստ որի՝ այս պատերազմում պարտությունը ժողովրդավարության հետևանքն է, և որ եթե լիներ բռնապետ ղեկավար, խիստ կարգուկանոն, կհաղթեինք: Այս շրջանում բռնապետ վարչապետացուների պակաս չունենք: Ի՞նչ կասեք այս ամենի մասին։

-Այս երեք տարվա ընթացքում տարբեր թեզեր են առաջ բերվել, որոնց նպատակը եղել է հեղափոխության «իջեցումը», իսկ հեղափոխությունը շատերիս համար մարդկանց զարթոնքն էր, այն, որ քաղաքացին կարող է պաշտպանել սեփական իրավունքները և ազդել հասարակական-քաղաքական գործընթացների վրա, նպաստել սեփական կյանքի բարելավմանը: Այն թեզը, որ պետք է մեկ մարդ լինի որոշողը, պետք է բռունցք լինի, պատմությունը ցույց է տվել, որ ամենավատ մանիպուլյացիաներից է: Պարտությունը անկազմակերպության հետևանք էր, բայց ժողովրդավարությունը կազմակերպվածության ցուցիչն է, ժողովրդավար համակարգն ավելի դիսցիպլինար է, քան մեկ բռունցքով ավտորիտար համակարգերը, քանի որ մեկ բռունցքի դեպքում մեկ մարդ է որոշում ամեն ինչ, հետևաբար՝ անարդարության չափը շատ մեծ է: Մեզ մոտ ժողովրդավարությունն ասոցացնում են «բարդակի» հետ, բայց հակառակն է՝ «բարդակն» ավելի շատ ավտորիտար ու տոտալիտար համակարգերում է: Եվ շատ վատ է, որ դա հիմա գովազդվում է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան