Սերբիայի վարչապետը հայտարարել է երկրում հեղաշրջման փորձի մասին

Լուրեր

29.04.2024 | 00:56
Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել ՀՀ-ի հետ բանակցությունները ու ազատել անարդարացի ձերբակալվածներին, Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է բաժանարար գծերից
28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
Բոլորը

Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը նախագահ Ալեքսանդր Վուչիչի գաղտնալսումը գնահատել է որպես պետական հեղաշրջման փորձ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կարծում եմ, որ դա հատուկ ծառայությունների, ու նախ և առաջ՝ ՆԳՆ-ի, ինչպես նաև իշխող  կուսակցության ներսում, որին ես պատկանում եմ,  մի խմբավորում էր։ Այս խմբավորման մեջ ներառված են նաև քրեական կազմակերպություններ, մաֆիան և Սերբիայի ԶԼՄ-ների մի մասը, ինչպես և արդարադատության համակարգի մի մասը և առանց կասկածի, կա նաև օտարերկրյա ծառայությունների կողմից միջամտություն»,- ասել է Սերբիայի կառավարության ղեկավարը TV Pink-ի եթերում։

Նրա խոսքով՝ դավադիր ուժերը փորձել են հասնել Վուչիչի «ֆիզիկական ոչնչացմանը»։

Սերբիայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը գաղտնալսվել է 1572 անգամ։ Ըստ գերատեսչության ղեկավարի՝ նախագահի և նրա ընտանիքի միջև հեռախոսազրույցների ապօրինի գաղտնալսմանը մասնակցել են Ներքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանք հարցաքննվել են, գործն ուղարկվել է դատարան, հայտնել է նախարար Ալեքսանդր Վուլինը։

Սերբիայի առաջնորդին գաղտնալսելու մասին հայտնի է դարձել հունվարին, այն ժամանակ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե գաղտնալսումների ետևում հնարավոր է կազմակերպված հանցավոր խումբ է կանգնած։

Տաթև Ֆռանգյան