Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարից հարցնում են հայ գերիներին վերադարձնելու հստակ քայլերի մասին

Լուրեր

02.05.2024 | 16:06
ՀՀ-ն և ԱՄՆ-ը երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը
02.05.2024 | 16:00
ՌԴ-ն Տաջիկստանից հետո զանգվածաբար արգելում է Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիների մուտքը երկիր
02.05.2024 | 15:51
Կկանոնակարգվեն կինոյի ոլորտի զարգացման ուղղված գործընթացները
02.05.2024 | 15:46
Բաքուն պատրաստվում է Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողով անցկացնել
02.05.2024 | 15:38
ՆԳՆ-ն՝ տավուշցիներին բռնությամբ բերման ենթարկելու մասին, ԱՄՆ կոնգրեսականները՝ Երևանին օգնելու և Բաքվին պատժելու կոչով․ ԼՈՒՐԵՐ
02.05.2024 | 15:29
Աղստև գետը եթե խոսել իմանար, կպատմեր՝ Քոչարյանի ժամանակ ինչքան քվեաթերթիկ է լցվել մեջը․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 15:27
Վահագն Հովակիմյանն ինքն իր օգտին է քվեարկել և դարձել ԿԸՀ նախագահ․ Արմենուհի Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 15:18
Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել
02.05.2024 | 15:07
Կստեղծվի ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն
02.05.2024 | 14:53
Կյանքի պուրակի կառուցման աշխատանքներն ընթացքում են
02.05.2024 | 14:42
Բաքվում ԵՄ դեսպանը՝ Հունգարիայի կողմից ՀՀ-ին օգնության արգելափակման և խաղաղության բանակցությունների մասին
02.05.2024 | 14:39
2 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները կատարել են շատ ծանր ընտրական խախտումներ․ հիմա այդ պատգամավորները ի՞նչ լեգիտիմություն ունեն այստեղ․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 14:33
ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել․ հայտարարություն
02.05.2024 | 14:33
Ուսման վարձի փոխհատուցում և վերապատրաստում․ մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների օժանդակության ծրագիրը
02.05.2024 | 14:30
Փաշինյանն ասում էր՝ պետք է ստեղծվի ընտրական հանցագործությունները քննող հատուկ մարմին․ ի՞նչ եղավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս, Սոցիալիստների և Դեմոկրատների խմակցություն) նախաձեռնությամբ, բոլոր հիմնական խմբակցություններից 30 եվրապատգամավոր հրատապ հարցում է հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգային հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին: Այս մասին հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախումբը։

Եվրապատգամավորները հարցնում են Բարձր հանձնակատարին, թե ԵՄ-ն ինչ հստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիականների և կանանց վերադարձն ապահովելու համար: Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ հայ ռազմագերիների անազատության մեջ պահել՝ չնայած 10.11.2020 հրադադարի եռակողմ հայտարարությանը, որն ամրագրում է բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը:

Եվրապատգամավորները նաև հարցում են հղում ԵՄ Բարձր հանձնակատարին, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել ԵՄ-ն հայ ռազմագերիների չարաշահումը և քաղաքական նպատակների համար շահագործումը կանխելու և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նրանց այցելությունն ապահովելու համար: Եզրափակելով՝ եվրապատգամավորները հետաքրքրվում են, թե արդյոք ԵՄ-ն ադրբեջանական կողմից հայցել է իրեն փոխանցել հայ ռազմագերիների հստակ թիվը և եթե այո, ապա ինչ տեղեկություն է տրամադրվել:

Խոսելով գրավոր հարցման մասին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը հայտնեց. «Մենք չենք կարող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առաջ լուռ մնալ: Այդ պատճառով տարբեր խմբակցություններից և ԵՄ անդամ երկրներից իմ գործընկերների հետ մենք կոչ ենք անում ԵՄ-ին գործի անցնել և կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ձեռք բերված համաձայնության 8-րդ կետի իրագործմանը հասնելու համար, մասնավորապես՝ վերադարձնել Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին և գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և կանանց: Ադրբեջանը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը, և մենք պետք է բարձրաձայնենք այս զուտ մարդասիրական հարցի մասին»:

Մեկնաբանելով եվրապատգամավորների նախաձեռնությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ակնհայտ է, որ խախտելով ձեռք բերված համաձայնությունն Ադրբեջանը շահագործում է այս մարդասիրական հարցը քաղաքական օգուտ կորզելու և հավելյալ տառապանք պատճառելու համար»:

«Մենք ողջունում ենք եվրապատգամավորների այս նախաձեռնությունը: Ժամանակն է, որ ԵՄ գործադիր իշխանությունը և ԵՄ անդամ պետությունների ղեկավարները գործի անցնեն: Մարդու իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը սոսկ բառեր չեն և չեն կարող լինել սակարկության առարկա: Որպես ԵՄ քաղաքացիներ` մենք ԵՄ-ից ակնկալում ենք օգտագործել դիվանագիտական և քաղաքական բոլոր լծակները և դադարեցնել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկային արժանապատվության այս անթույլատրելի ոտնահարումը: Պետք է Ադրբեջանին հստակ հասկացնել, որ այն պարտավոր է հարգել իր հանձնառությունը և անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին»,- եզրափակեց Կարապետեանը: