Հայտնի են ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների և կարգապահական գործ նախապատրաստող անձանց անունները

Լուրեր

11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
Բոլորը

ՀՀ փաստաբանների պալատի մարտի 6-ին կայացած հերթական ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված են եղել պալատի խորհրդի անդամների ընտրության և կարգապահական գործը նախապատրաստող անձանց ընտրության հարցերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, ընդհանուր ժողովին որպես խորհրդի անդամի թեկնածու առաջադրվել էր 23 փաստաբան: Փաստաբանների պալատի խորհրդի անդամի ընտրությունը կրում է վարկանիշային բնույթ և պալատի կանոնադրության համաձայն՝ առաջադրված թեկնածուներից վարկանիշային կարգով կարող են խորհրդի անդամ ընտրվել առավել շատ «կողմ» ձայներ ստացած 12 (տասներկու) թեկնածուները:

Ընդհանուր ժողովին որպես պալատի կարգապահական գործը նախապատրաստող անձի թեկնածու առաջադրվել էր 16 փաստաբան: Վարկանիշային կարգով կարող են ընտրվել 20 փաստաբան:

Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք են ունեցել 2289 փաստաբան, քվեարկությանը մասնակցել են 1147 փաստաբան (50,1 տոկոս, քվորումը սահմանված է առնվազն մեկ երրորդ):

Քվեարկության ամփոփման արդյունքում, ընդհանուր ժողովը որոշել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամներ ընտրել հետևյալ փաստաբաններին՝

  1. Բաբայան Սիմոն Ալբերտի
  2. Կարապետյան Մանե Գուրգենի
  3. Ֆարմանյան Մարինե Պավլուշի
  4. Առուստամյան Մելանյա Սարգսի
  5. Մեժլումյան Կարեն Սուրիկի
  6. Սարդարյան Կարեն Հեկտորի
  7. Ասատրյան Սեդրակ Գառնիկի
  8. Հարությունյան Հարություն Գագիկի
  9. Բեգլարյան Էմին Արամի
  10. Հակոբյան Ռուբեն Մարատի
  11. Ղազանչյան Լիլիթ Արմենի
  12. Հարությունյան Արսեն Միխաելի

 

Փաստաբանների պալատի կարգապահական գործ նախապատրաստող անձինք են ընտրվել հետևյալ փաստաբանները՝

  1. Ալեքսանյան Վերոնիկա Հովսեփի
  2. Ալիխանյան Գայանե Գևորգի
  3. Բաբայան Հայկ Արթուրի
  4. Բաբայան Հունան Համլետի
  5. Բալաբեկյան Հասմիկ Վազգենի
  6. Բալոյան Ռուբեն Տիգրանի,
  7. Թադևոսյան Վահագն Հայկի
  8. Թովմասյան Մարինե Սարգսի
  9. Մաթևոսյան Հովհաննես Հայկազի
  10. Սակովա Զոյա Ալեկսեևնա
  11. Սարգսյան Նարինե Մելսիկի
  12. Սարգսյան Նվեր Պարգևի
  13. Սիմոնյան Արմեն Ալբերտի
  14. Փարսադանյան Հովհաննես Կարենի
  15. Քամալյան Կարեն Վոլոդյայի
  16. Քեշիշյան Վահագն Մովսեսի

 

Հաշվիչ հանձնաժողովի որոշման համաձայն՝ նոր կազմն իր լիազորությունները կստանձնի 2021թ. մարտի 15-ից: