Սյունիքի Նոր Առաջաձորից Դավիթ-Բեկ տանող ջրատարն ադրբեջանցիները չեն քանդում. մարզպետարան
Հասարակություն
07.03.2021 | 18:45Սյունիքի մարզպետարանից հերքում են համացանցում տարածվող` Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարի մասին տեղեկատվությունը։
«Տարածվող լուրերը, թե ադրբեջանցիները «քանդում են Նոր Առաջաձորի ջրամբարից դեպի Դավիթ-Բեկ գյուղ տանող ջրատարը», չեն համապատասխանում իրականությանը, ջրատարն իր տեղում է, ոչ մի խողովակ չի քանդվել»,–ասված է հրապարակման մեջ։
Դրան զուգահեռ ավելացվում է, որ ադրբեջանական կողմը մեկ դիտակետ է ավելացրել դեպի Նոր Առաջաձոր տանող ճանապարհի աջ թևին։