Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ֆինանսական հատուցում է տրամադրել ևս 121 ընտանիքի
Հասարակություն
06.03.2021 | 16:03«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի որոշմամբ՝ ֆինանսական հատուցում է ստացել սեպտեմբերի 27-ից հետո հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների ևս 121 ընտանիք: Այս մասին տեղեկացնում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից:
«Ընդհանուր առմամբ հատուցումների թիվը կազմում է 1862, որից 1450-ը` այս (Արցախյան 44-օրյա) պատերազմի արդյունքում»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրությունում: