«Թումո» տուփեր կստեղծվեն Սևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի մի շարք այլ համայնքներում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է, որ երեկ ընդունել է «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին և կենտրոնի ներկայացուցիչներին։
«Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը։
Հանդիպման հիմնական նպատակը «Թումո» կենտրոնի և 10-ից ավելի տուփերի տեղորոշման խնդրի կարգավորումն է: Տուփեր են նախատեսել բացել մարզի այն համայնքներում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար: Ակնկալում են փոխհամագործակցություն մի շարք այլ ուղղություններում։
Հավանություն տվեցի ներկայացված ծրագրի այն բաղադրիչին, որով նախատեսվում է «Թումո» կենտրոն և տուփեր տեղադրել` ելնելով բնակչության, սովորող աշակերտների և ուսանողների թվաքանակից, ճանապարհային հաղորդակցության հնարավորություններից և նպաստավոր այլ գործոններից։
Ուրախ եմ, որ ամիսներ առաջ կայացած մեր հանդիպումները, քննարկումներն ու համատեղ աշխատանքն արդեն տվել են իրենց դրական արդյունքները: Ես կարևորում եմ այն համայնքների ընտրությունը, որտեղ ուսուցումը հասանելի լինի նաև սահմանամերձ համայնքների դպրոցականների համար։
Կփորձենք նաև «Թումո» կենտրոնի և տուփերի ստեղծման որոշակի հարցերում ներգրավել բարերարներին։ Գեղարքունիքի մարզպետարանը և մարզի համայնքները պատրաստակամ են աջակցել ծրագրին, որպեսզի մարզի մնացած տուփերը ևս սեղմ ժամկետներում կառուցվեն ու կյանքի կոչվեն։
Ըստ Մարի Լու Փափազյանի՝ փոխհամաձայնությամբ ընտրված համայնքներից յուրաքանչյուրում, կախված սովորողների թվաքանակից, կտեղադրվի 2-3 «Թումո» տուփ։ Կենտրոնը և տուփերն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով և դասավանդող մասնագետ կադրերով:
Մարտի 5-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում է Գավառի «Թումո» ստեղծարար կենտրոնի տուփը, ընթացքի մեջ է հերթական տուփի բացումը Սևան քաղաքում»,- ֆեյսբուքի իր էջում գրել է մարզպետը: