Վիրավոր զինվորների համար նախատեսված ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է
Համահայկական դրամահավաքի միջոցներով ձեռքբերված «Ottobock» գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է։ Այս մասին տեղեկացնում է Հայաստան համահայկական հիմնադրամի Ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակը շուտով կտեղափոխվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: