Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը շիրակցի գերիներին անվանել է «դիվերսիոն-ահաբեկչական խմբի անդամներ»

Լուրեր

05.05.2024 | 11:13
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
05.05.2024 | 11:04
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը 4-օրյա այցով ժամանել է Հայաստան
05.05.2024 | 10:36
Ծառն ընկել է գազատարի վրա և փակել ճանապարհի երթևեկելի գոտին
05.05.2024 | 10:31
Սերո Խանզադյանի անվան դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
05.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց է
04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
Բոլորը

Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքն ու այդ երկրում պահվող հայ ռազմագերիներին անվանել դիվերսանտ-ահաբեկիչներ։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում երկրի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան ասել է, թե Ադրբեջանը, իբր, կատարել է նոյեմբերի 9-ի հայտարարության բոլոր կետերը և Հայաստանին է վերադարձրել գերիներին։

«Հայկական կողմից արհեստականորեն բարձրացվող  62 հոգու մասին ասեմ, որ, ինչպես հայտնի է, նրանք դիվերսիոն-ահաբեկչական խմբի անդամներ են՝ Հայաստանի կողմից ուղարկված, որոնք Ադրբեջանի ԶՈՒ-ի հակաահաբեկչական գործողության արդյունքում են բռնվել և չեն կարող համարվել ռազմագերիներ»,- ասել է Աբդուլլաևան։

Նա հերթական անգամ մեղքի սլաքներ է ուղղել Հայաստանի ուղղությամբ՝ դժգոհելով, որ մինչև հիմա իրենց չի տրամադրվել ականապատ տարածքների քարտեզը։ Աբդուլլաևան, միաժամանակ, Հայաստանին «մեղադրել է» Լեռնային Ղարաբաղ զինված ուժեր ուղարկելու մեջ։

Նշենք, որ ավելի վաղ նման հայտարարություն էր արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ Հայաստանին են վերադարձրել բոլոր գերիներին, իսկ շիրակցի 62 գերիներին անվանել դիվերսանտներ։

«Գերիներին, որոնք մեզ մոտ եղել են, վերադարձրել ենք։ Այն մարդիկ, որոնք պահվում են մեզ մոտ, այս կատեգորիային չեն պատկանում․ նրանք ահաբեկիչներ ու դիվերսանտներ են։ Հայաստանի ու այլ երկրների հայտարարություններն անհիմն են»,- ասել էր Ալիևը։

Հիշեցնենք նաև, որ Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերի 16-ին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները հարուցել են տարբեր քրեական գործեր, որակել դիվերսանտներ ու հրաժարվում են հետ վերադարձնել։ 8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը՝ Գյումրիից։ Մնացյալ 54 գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում։

Էմմա Չոբանյան