ՀԱՊԿ-ում քննարկում են միջպետական տեղեկատվական փոխգործակցությունը խորացնելու հարցը

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ներկայացուցիչները քննարկել են ճգնաժամային արձագանքման կենտրոնի հիման վրա երկրների միջև միջպետական ​​տեղեկատվական փոխգործակցությունը խորացնելու հարցը: Այս մասին հայտնել են ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ժողովի նպատակն է՝ բարելավել տեղեկատվական փոխգործակցությունը ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի և դրա հետ փոխգործակցության լիազորված ազգային մարմինների միջև»,- հայտարարել  է Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ճգնաժամի արձագանքման համակարգի արդիական խնդիրները և նախանշել ՀԱՊԿ ձևաչափով տեղեկատվական փոխգործակցության բարելավման հիմնական ուղղությունները: Մասնավորապես, այս տարի համատեղ դասընթացներ կանցկացվեն այն երկրների պաշտպանության գերատեսչությունների հետ, որոնք գտնվում են հավաքական անվտանգության նույն տարածաշրջանում:

Միջոցառմանը մասնակցել են կազմակերպության Միավորված շտաբի և քարտուղարության, ՌԴ Պաշտպանության նախարարության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության, ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի ներկայացուցիչներ: Տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները: