Հայկական տաղավարը դատարկ չի եղել, լցված է եղել գիտելիքով․ Հակոբ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովում Կառվարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը հետաքրքրվեց, թե Աբու Դաբիում տեղի ունեցած ռազմարդյունաբերական ցուցահանդեսին, որին, ըստ նրա, մեր երկիրը պատշաճ չկարողացավ ներկայանալ լոգիստիկ խնդիրների պատճառով, և այդ կապակցությամբ նշանակվեց ծառայողական քննություն, ինչ փուլում է քննությունը, ինչ արդյունքներ է տվել:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց. «Ցուցահանդեսին հայկական միասնական տաղավարով ենք  հանդես եկել, 4 տասնյակից ավելի ռազմարդյունաբերողներ են մասնակցել, 14 ընկերություն: Մեր տաղավարը ամենագեղեցիկ տաղավարներից է եղել: Էքսպոնատները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվող ցուցանմուշների մի մասն են: Այն էքսպոնատներն են, որոնք տեսք են տալիս և պրոդուկտի տեսքն են ներկայացնում հենց տաղավարներում: Որակումներ են հնչել, որ ցուցահանդեսի տաղավարը դատարկ է: Այս որակումներից պետք է խուսափել, որովհետև ցուցահանդեսի մասնակցության բովանդակային մասը ապահովում են թե՛ ընկերությունները՝ իրենց գիտելիքներով, թե՛ այն մասնագետները, որոնք նոր շուկաներ են ման գալիս ու գտնում»:

Նախարարը նաև հավաստիացրեց, որ բազմաթիվ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և հրավերներ կան բազմաթիվ ընկերություններից:

Նախարարը հավելեց, որ ծառայողական քննությունը դեռ հանգուցալուծում չի ստացել. «Դրա արդյունքները կտրամադրվեն գործընկերներին»:

Պատգամավորն արձագանքեց. «Պատասխանատվությունը կրում եք դուք, ո՞ւմ եք ուզում պատժել»:

Մանրամասները՝ տեսանյութում: