Ապրիլից հետո կառավարության նիստերը կլինեն փակ-գաղտնի. ինչո՞ւ. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարության կողմից հրապարակված «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի 10–րդ հոդվածի համաձայն կառավարության նիստերը դռնփակ են լինելու: Նշված հոդվածի 16–րդ կետը սահմանում է, որ վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց: Իսկ 17–րդ կետի համաձայն էլ կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի քննարկման ընթացքի մասին: Նշենք, որ ի տարբերություն ներկայացված նախագծի, ներկայի օրենսդրական կարգավորմամբ կառավարության նիստերն անցկացվում են դռնփակ, եթե՝ ա) քննարկվում են պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք համարվող տեղեկությունների հետ առնչվող հարցեր, բ) ՀՀ Սահմանադրության 59–րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

 

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ նախագծին ծանոթանալուց հետո տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունները խորհրդարանական համակարգին անցնելուց հետո կարծես թե մտադիր են ավելի փակ աշխատել:

«Կառավարության աշխատանքի առումով եմ սա նշում, որովհետև այստեղ շեշտադրումներ են փոխվել: Ի տարբերություն նախորդ օրենքի, այստեղ նախևառաջ ընդգծվում է, որ նիստերը դռնփակ են և միայն վարչապետի որոշմամբ կարող են դռնբաց լինել: Սա շատ նկատելի փոփոխություն է, որը չի խոսում կառավարության թափանցիկ աշխատելու պատրաստակամության մասին: Բնական է, որ կառավարության աշխատանքը լուսաբանելու առումով լրատվամիջոցների գործունեությունն ավելի կբարդանա: Նոր նախագծով տեղեկատվության ազատության որոշակի սահմանափակում է նախատեսվում, մինչդեռ նախորդ օրենքը շատ ավելի ընկալելի էր, և խոսում էր թափանցիկ աշխատելու պատրաստակամության մասին: Նոր օրինագիծն այս առումով կարելի է ռեգրեսիվ համարել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց ԽԱՊԿ նախագահը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: