Վանեցյանի ազդեցությունը պահպանվե՞լ է Ձեզ վրա․ Քոչարյանը՝ Վարդազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

«Նոյեմբերի 15-ի ձեր հայտարարությունը վնասել է ՀՀ ներքին անվտանգությունն ու կայունությունը»,- խորհրդարանում դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե պահպանվե՞լ են արդյոք ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ ընկերական հարաբերությունները, և այդ հարաբերությունները ազդո՞ւմ են Վարդազարյանի պրոֆեսիոնալ գործունեության վրա, թե՞ ոչ:

«Կարծում եմ, որ ձեր պաշտոնավարման հետագա ընթացքում դուք պետք է հեռու պահեք դատական համակարգը նման ցնցումներից»,- նշեց Քոչարյանը:

«Իմ կոչով ես նպաստել եմ և՛ ներքին կայունությանը, և՛ անվտանգությանը, և՛ դատական իշխանությանը զերծ եմ պահել քաղաքական ազդեցություններից:

Ինչ վերաբերում է Վանեցյանի հետ մեր ընկերությանը, այն սկսվել է 90-ականներին, երբ ես աշխատում էի Կառավարությունում, իսկ Վանեցյանը ուսանող էր, և այդ հարաբերությունները շարունակվել են մինչ օրս: Ընկերական հարաբերությունները պահպանվել են: Այդ ընկերությունը մնացել է և հուսով եմ՝ կայուն մնալու է»,- նշեց ԲԴԽ նախագահը:

Վարդազարյանն ընդգծեց, որ Արթուր Վանեցյանն իր մասնագիտական գործունեության վրա ազդեցություն չի ունեցել, չունի և չի ունենա:

Մանրամասները՝ տեսանյութում: