Վարչապետի աշխատակազմից հերքում են Փաշինյանի և ոստիկանության պաշտոնյաների հանդիպման մասին տեղեկությունը
Քաղաքականություն
03.03.2021 | 15:21ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ոստիկանության պաշտոնյաների հետ հանդիպման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Չկա նման հանդիպում»,- ասել են վարչությունից:
Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ոստիկանության պաշտոնյաների հետ: