Արսեն Առաքելյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից տեղեկացնում են, որ սույն թվականի մարտի 3-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրել է Արսեն Առաքելյանին:

«Արսեն Առաքելյանը ծնվել է 1979թ-ն` Երևանում: Ավարտել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետը: 2004թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2020թ-ից կենսաբանական գիտությունների դոկտոր է:
Արսեն Առաքելյանի գիտական ուղղություններն են` կենսաինֆորմատիկայի մեթոդների կիրառմամբ գեների էքսպրեսիայի վերլուծության և ազդանշանային ցանցերի վերակառուցման նոր ալգորիթմերի մշակում, գենոմիկա, տրանսկրիպտոմիկա, մարդու բազմագործոն հիվանդությունների ժամանակ կենսաբանական ուղիների ակտիվության փոփոխությունների գնահատում:

Արսեն Առաքելյանը 206 գիտական աշխատության հեղինակ է, այդ թվում՝ գրքերում՝ 7, գիտական ամսագրերում՝ 121, գիտաժողովների հավաքածուներում՝ 78 աշխատության: Ունի «Թեսթ-համակարգ շիզոֆրենիայի մոլեկուլային ախտորոշման համար» արտոնագիր՝ համահեղինակությամբ Ա.Բոյաջյանի և Ա. Խոյեցյանի:

2015թ-ից Արսեն Առաքելյանը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենն է: Միաժամանակ նա ղեկավարում է Հայ-Ռուսական համալսարանի կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի համատեղ «Տեղեկատվական կենսաբանության լաբորատորիա» ծրագրի համաղեկավարն է:

2012, 2014, 2018 թվականներին արժանացել է ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի «Արդյունավետ գիտաշխատող» պարգևին, 2012թ-ին ճանաչվել է միջազգային գիտական հանդեսներում առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթի հաղթող: 2010 թ-ին ՌԴ «Կրթության, գիտության և առողջապահութլան զարգացում» ԲՀ-ի կողմից արժանացել է III կարգի դիպլոմի լավագույն գիտական մշակման համար:

Արսեն Առաքելյանը մասնակցել է 10 դրամաշնորհային ծրագրի, որից 7 ծրագրի ղեկավարն է, 2-ի համաղեկավարը և 1-ի կատարողը:

Որպես ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի 2021-2025թթ. զարգացման ուղղություններ՝ Արսեն Առաքելյանը իր ելույթում նշեց, որ նախատեսվում է խաղողի գենետիկական բազմազանության պահպանման շրջանակներում ստեղծել կոլեկցիոն այգի և ընդհանուր օգտագործման սեքվենավորման լաբորատորիա: Բացվելու է պալեոպրոտեոմիկայի լաբորատորիա: Հայ-Ռուսական համալսարանի բազայի վրա բացվելու է գենային ինժեներիայի լաբորատորիա: Նա կարևորեց ինստիտուտում կադրերի ներհոսքի ապահովումը, կիրառական բնույթի ծրագրերի իրականացումը, հետազոտությունների ֆինանսավորման ծավալների մեծացումը»,- ասված է հաղորդագրությունում: