Բայդենի վարչակազմը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ է նախապատրաստում Նավալնիի գործի կապակցությամբ․ VOA

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Բայդենի վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ այս շաբաթ, ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և կալանավորման պատճառով։ Այս մասին CNN-ին են հայտնել վարչակազմի երկու պաշտոնյաներ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ըստ աղբյուրների՝ պատժամիջոցների կիրառումը տեղի կունենա Եվրամիության հետ համաձայնեցված: Միջոցառումներն ու ժամկետները կճշգրտվեն ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնատար անձանց կողմից առաջիկա օրերին:

Դրանք Բայդենի վարչակազմի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանված առաջին պատժամիջոցներն են: Ենթադրվում է, որ դրանք կազդարարեն վարչակազմի հետագա քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ:

Բայդենի վարչակազմը ցանկանում է ազդանշան ուղարկել աշխարհին մարդու իրավունքների պաշտպանության և դաշնակիցների հետ պատժամիջոցների հարցերը համակարգելու անհրաժեշտության մասին: Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի հետ կապված հարցերի ավելի լայն շրջանակ:

Մասնավորապես, քննարկվում է նախագահի հրամանագրի ստորագրման հնարավորությունը, որը կհանգեցնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդունմանը` ի պատասխան ամերիկյան ժողովրդավարության և ամերիկյան զինված ուժերի դեմ բազմաթիվ հարձակումների, ներառյալ SolarWinds հակերային հարձակման ու Աֆղանստանում ամերիկյան զինվորականների դեմ քայլերի, ասել է վարչակազմի մի պաշտոնյա: Այս միջոցառումները նախատեսվում է իրականացնել մեկ փաթեթի շրջանակներում: