ԱՄՆ-ի 180 օրենսդիր կոչ է անում Բայդենին՝ Թուրքիային պարտադրել հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը

Լուրեր

28.04.2024 | 10:39
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
28.04.2024 | 10:31
Քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը և չի կարողացել վերադառնալ․ օգնել են փրկարարները
28.04.2024 | 10:06
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
27.04.2024 | 20:58
Հետաքրքիր է՝ Սևանի ափին ծիրանի ծառ. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:37
Հայաստանում ժողովրդավարության մակարդակից գո՞հ եք. Փաշինյանը՝ քաղաքացուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 20:00
Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. Ժուռնալիստների միություն
27.04.2024 | 19:43
Վանաձորի և Գուգարքի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
27.04.2024 | 19:26
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն է
27.04.2024 | 19:02
Սյունիքում ավտոբուս է գլորվել ձորը. կան զոհեր և տուժածներ. ԹԱՐՄԱՑՎԱԾ
27.04.2024 | 19:00
Որպես որդի և ընկեր կորցրած մարդ` կողմ եմ խաղաղությանը, բայց ոչ այս գնով. Դավիթ Ամալյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2024 | 18:33
Սյունիքի մարզում մեքենաներ են բախվել. կա տուժած
27.04.2024 | 18:08
Հայաստանի և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն. ՀՀ նախագահ
27.04.2024 | 17:54
Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնորեն ճանաչված. Փաշինյան
27.04.2024 | 17:46
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
27.04.2024 | 17:41
Երևանում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի +33 աստիճանի
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ավելի քան 180 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը պետքարտուղար Էնթոնի Բլինկենին կոչ է արել ժողովրդավարությունից ավելի ու ավելի հեռացող և հակաամերիկյան քաղաքականություն վարող Թուրքիային պարտադրել հետևելու մարդու իրավունքների պաշտպանությանը, գրում է Asbarez-ը՝ հղում կատարելով  Ամերիկայի հայ դատի հանձնախմբին։

«Մենք միանում ենք մեր կոալիցիոն գործընկերներին, ակտիվիստներին և ողջ Ամերիկայից մեր դաշնակիցներին՝ ողջունելով այս հզոր, երկկուսակցական կոչը` ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հիմնական ուղղությունը շտկելու համար», – ասել է ANCA- ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Մենք պետք է դադարեցնենք ամերիկյան սիրաշահող քաղաքականությունը Անկարայի նկատմամբ և սկսենք Անկարային պատասխանատվության ենթարկել իր ներքին չարաշահումների և տարածաշրջանային ագրեսիայի համար»:

Նամակում օրենսդիրները նշել են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իրենց իշխանության շուրջ 20 տարիների ընթացքում թուլացրել են երկրի դատական համակարգը, քաղաքական դաշնակիցներին նշանակել  են առանցքային ռազմական և հետախուզական պաշտոններում, ճնշել են խոսքի ազատությունը, անարդարացիորեն բանտարկել են քաղաքական ընդդիմախոսներին, լրագրողներին և փոքրամասնությունների ներկայացուցիչներին։

Նամակում նշվում է, որ 2016 թվականից ի վեր քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար բանտարկվել կամ կալանավորվել է ավելի քան 80 000 թուրք քաղաքացի, փակվել է 1500-ից ավելի հասարակական կազմակերպություն՝ ճնշելու քաղաքական ընդդիմությանը։

2017 թվականի մայիսի 16-ին Համբարյանը հրապարակել էր Վաշինգտոնում ՝Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտերքում խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի անվտանգության աշխատակիցների և աջակիցների կողմից հարձակման տեսագրությունը։ Համբարյանի հրապարակած տեսանյութում երևում էր, որ Էրդողանի կողմնակից ուժերը հատում են ոստիկանական գիծը և ծեծում խաղաղ ցուցարարներին՝ տարեց տղամարդկանց և մի քանի կանանց: Հարձակումների մասին «Ամերիկայի ձայն»-ի տեսանյութում հիմնավոր ապացույցներ էր բերվում այն մասին, որ նախագահ Էրդողանն անձամբ էր պատվիրել հարձակումը:

Դաժան ծեծի գործով մեղադրանք է առաջադրվել 19 հանցագործի, որոնց թվում են Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության 15 աշխատակից, երկու կանադացի, ովքեր ըստ հաղորդումների՝ վերադարձել են Թուրքիա, և երկու ամերիկաբնակ թուրք:

 

Տաթև Ֆռանգյան