«Իմ քայլը» ցանկանում է ԳՇ-ն մտցնել ՊՆ-ի մեջ, նախագիծ են մշակում. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. Օր 2․ ՈՒՂԻՂ
16.10.2026 | 23:30
Երևանում ընդունվել է «Հանուն բնության գործողությունների» հռչակագիրը
Բոլորը

Գնալով համոզվում եմ, որ կառավարման կիսանախագահական համակարգն ավելի ճիշտ է: Մենք այդպես էլ չանցանք խորհրդարանական համակարգի, այլ անցանք սուպերվարչապետական համակարգի, որը տապալեց ամեն ինչ: Այս մասին այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե իմ պատկերացրած կիսանախագահականի մասին է խոսքը, չեմ բացառում, որ դա ճիշտ քայլ կարող է դիտարկվել: Բայց մի կարևոր հանգամանք կա՝ ո՞վ է անում այդ հանրաքվեն, որովհետև հանրաքվեի ժամանակ մեզ պետք է ավելի քան 600 հազար «կողմ» քվե: Եթե դա անի այս իշխանությունը՝ հղի է տապալմամբ: Այսինքն՝ լավ գաղափարը կարող է հանրաքվեով տապալվել, որովհետև այդքան «կողմ» քվե անհնար է ահավաքել: ՀՀ-ում սահմանադրական բոլոր հանրաքվեները կեղծվել են»,- ասաց Մարուքյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանն ուզում կիսանախագահական կառավարման համակարգի անցնել, Մարուքյանն ասաց՝ վարչապետը կախվածության մեջ է խորհրդարանական պատգամավորներից և այդ կախվածությունն ուզում է վերացնել:

«Չի ուզում կախվածություն ունենա, որ, օրինակ, մեկը չգնա, ասի՝ հորոխպորս տղուն կադաստրի պետ դիր, որ չանցնեմ «Լուսավորի» կողմը…», – ասաց պատգամավորը:

Էդմոն Մարուքյանի տեղեկություններով՝ «Իմ քայլի» որոշ անդամներ սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնում, որ Գլխավոր շտաբը մտցնեն Պաշտպանության նախարարության մեջ: Ըստ Մարուքյանի՝ դա առանց հանրաքվեի անել հնարավոր չէ։

Մանրամասները՝ տեսանյութում: