Թուրք-ղազախական ռազմական համագործակցություն․ Ղազախստանը կփորձարկի թուրքական զինատեսակներ

Լուրեր

01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փորձարկելու է Թուրքիայից ներկրված զրահափոխադրիչները և հեռակառավարվող սպառազինության համակարգերը։ Այս մասին հայտնում է թուրքական Անադոլու գործակալությունը՝ հղում կատարելով Ղազախստանի ՊՆ-ին։

Ղազախստանի կողմից փորձարկված զրահափոխադրիչները հայտնի են Arma 8 x 8 անվամբ և մշակվել են թուրքական Otokar ընկերության կողմից։ Զրահամեքենան փորձարկվել է նաև Nefer հեռակառավարվող պտուտահաստոցով, որը որպես համալրում տրամադրվել է ղազախական կողմին՝ հաշվի առնելով երկրում ձմեռային պայմանները։

Համաձայն թուրքական գործակալության՝ Otokar ընկերությունը Ղազախստանին զրահափոխադրիչներն հատկացրել է անվճար՝ փորձարկումների համար։ Ըստ լրատվական գործակալության՝ Ղազախստանի կողմից թուրքական սպառազինության նկատմամբ հետաքրքրության աճ է նկատում։

 

Նշվում է, որ փետրվարի 5-ին, թուրք և ղազախ պաշտոնյաների միջև կայացած հանդիպման ընթացքում մի շարք պայմանագրեր են կնքվել՝ այդ թվում պաշտպանական ոլորտին առնչվող:

 

Որոշ վերլուծաբաններ թուրք-ղազախական համագործակցությունը համարում են Կենտրոնական Ասիայում պատմականորեն գերիշխող տերություն համարվող Ռուսաստանի ազդեցությունը մեղմելու միջոց։

 

Հիշեցնենք, որ Ղազախստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ երկիր՝ Հայաստանի,Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ միասին։

 

Տաթև Ֆռանգյան