Քննարկվել են գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման, որը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

Հանրային քննարկմանը մասնակցել են նաև Բարձագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, Կենտրոնական բանկի, Նոտարական պալատի, Փաստաբանների պալատի, ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, առևտրային բանկերի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ, փաստաբաններ, Հիմնադրամի ներկայացուցիչներ:

Նախարար Բադասյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ Արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով Դատաիրավական ռազմավարությամբ նախանշված գործողություններին, հերթական բարեփոխումն է իրականացնելու՝ այս անգամ գումարի բռնագանձման մեխանիզմները բարելավելու նպատակով։ «Դատական համակարգի քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածության մեծագույն հատվածը՝ 70-80 տոկոս, վերաբերում է գումարի բռնագանձման պահանջով գործերին։ Հենց այդ գործերը դատական համակարգից դուրս հանելու կամ դատական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար պետք է քայլեր ձեռարկենք, և որ ամենակարևորն է, սա դիտարկելով որպես ծառայություն, քաղաքացիների և իրավաբանական անձանց համար այն պետք է դարձնենք հասանելի, մատչելի և ոչ ժամանակատար»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ներկայացրել էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Արդարադատության նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել ներկաներին քննարկմանը մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ բարձրացված խնդիրները  իրավակիրառների առաջարկների հիման վրա լուծում կստանան։

ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ևս ողջունել է ներկաներին և նշել, որ  քննարկումն ուղղված է տվյալ ոլորտում կարիքների գնահատմանն ու հավաքագրմանը։ «Բոլորս էլ գիտենք, որ այս ոլորտում ունենք խնդիրներ։ Գիտենք նաև, որ Արդարադատության նախարարությունն ունի քաղաքական կամք այս ոլորտը բարեփոխելու համար։ Հետևաբար, շատ կարևոր է լսել Ձեր կարծիքը՝ որպես շահառուներ, հավաքագրել դրանք և ձևավորել օրակարգ՝ հետագա բարեփոխումնեի համար»,- ասել է Տիգրան Դադունցը և անցել օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանը։ Դրանք վերաբերել են նոտարական մակագրության թերթի կիրառման արդյունավետության բարձրացմանը, փոքր հայցագնով պահանջների դատական քննության ընթացքում հանդիպող խնդիրներին, ինչպես նաև փոքր հայցապահանջներով կայացված ակտերի հարկադիր կատարման խնդիրներին։

Կատարողական մակագրության թերթի ինստիտուտի առնչությամբ քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք խնդիրներ՝ յուրաքանչյուրն իրենց տեսանկյունից, որոնք առավելապես վերաբերել են գործարքների վավերացմանը, կողմերի ծանուցմանը, կատարողական մակագրության թերթի հարկադիր կատարմանը և այլն: Փոքր հայցապահանջների դատական քննության առումով քննարկում է ծավալվել պարզեցված վարույթի և արագացված դատաքննության կարգերի կիրառման հարցերի շուրջ, նշվել է նաև պարզեցված վարույթի և վճարման կարգադրությունների մեխանիզմների արդյունավետության մասին: Հարկադիր կատարման ոլորտում առկա խնդիրների առնչությամբ տեղի ունեցած քննարկումը վերաբերել է ոլորտում սպասվող նոր փոփոխություններին։

Քննարկման ավարտին մասնակիցներին առաջարկվել է բարձրացրած բոլոր խնդիրների, հնչած գաղափարների վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացնել Արդարադատության նախարարություն` հետագա օրենսդրական բարեփոխումների նպատակով: