Ռեկտորները վախեցան մտնել ԱԺ շենք․ ինչու չի կայացել խորհրդարանական աշխատանքային քննարկումը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ազգային Ժողովում այսօր ժամը 15:00-ին նախատեսված էր աշխատանքային քննարկում, որը կազմակերպել էր ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Նիստին պետք է մասնակցեին ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը, ակադեմիական ոլորտի այլ ներկայացուցիչներ: Ավելի ուշ տեղեկացանք, որ աշխատանքային քննարկումը չի կայացել:

Factor.am-ը նիստի հետաձգման պատճառների հետ կապված փորձեց պարզաբանում ստանալ պատգամավոր Թագուհի Թովմասյանից։

«Ինձ տեղեկացրին, որ ռեկտորները վախենում են գալ ԱԺ։ Պատճառների մասին հետաքրքրվեցի ռեկտորների միության նորընտիր նախագահ, Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանից, որը տեղեկացրեց, որ օրը խորհրդանշանական է՝ Մարտի 1-ն է, և նախատեսված է երկու հանրահավաք, ուստի ռեկտորները վախենում են մտնել խորհրդարանի շենք: Հետևաբար, խնդրել են հանդիպումը չկայանա կամ կայանա այլ վայրում: Այլ վայրում քննարկումը կազմակերպելուն ես, բնականաբար, չէի կարող համաձայնել, քանի որ ձևաչափով նախատեսված էր խորհրդարանական աշխատանքային քննարկում: Հետևաբար, իմ կամքից անկախ պատճառներով և ռեկտորների որոշման արդյունքում, նաև իրենց համար կարևորագույն հարցի քննարկումը չկայացավ»,- մանրամասնեց պատգամավորըս:

Մերի Մարտիրոսյան