Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսի մերձակայքում իրանամետ ուժերի դիրքերը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Իսրայելը ռմբակոծել է Սիրիայում՝ Դամասկոսի մերձակայքում իրանամետ ուժերի  դիրքերը, ինչը շահարկումներ է հարուցել առ այն, որ ավիահարվածները եղել են ի պատասխան Օմանի ծոցում իսրայելական նավի՝ իբրև թե Իրանի կողմից հարձակմանը, գրում է Jerusalem Post-ը։

Սիրիական բանակը կիրակի երեկոյան հայտնել է, որ Իսրայելը թիրախավորել է հարավային Դամասկոսի որոշ հատվածներ՝ սաստկացնելով գրոհները, որոնք տարածաշրջանային հետախուզական աղբյուրների կարծիքով ՝ ուղղված են Իրանի հետ կապված ուժերի դեմ:

Համաձայն սիրիական բանակի տարածած հայտարարության՝ գրոհները իրականացվել են Գոլանի բարձունքներից։ Հրթիռների մեծ մասը ոչնչացվել են։ Նշվում է, որ սա վերջին մեկ ամսում նմանատիպ երկրորդ հարձակումն է  Սիրիայի մայրաքաղաքի վրա։

Իսրայելի ՊՆ-ի հրաժարվել են մեկնաբանել այս լուրերը։

 

Տաթև Ֆռանգյան