Թբիլիսիում ընդդիմությունը բողոքի երթով շարժվել է դեպի Իվանիշվիլիի նստավայր

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Հանուն Վրաստանի» շարժման ակտիվիստները և ընդդիմության ներկայացուցիչները բողոքի երթ են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտայում տեղադրված վրանային ճամբարից դեպի Սոլոլակիում գտնվող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր, գրում է Sputnik Georgia-ն։

Ցուցարարների հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, քաղբանտարկյալների ազատ արձակումն ու ընտրական համակարգի բարեփոխումը:

Ցուցարարները հայտարարել են, որ Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը քաղաքականությունից միայն ֆորմալ բնույթ է կրում․ նա շարունակում է ղեկավարել երկրում բոլոր գործընթացները։ Հենց այս պատճառով էլ նրանք գնում են նրա նստավայր ՝ իրենց բողոքն արտահայտելու:

Բողոքի երթի մասնակիցներն իրենց ձեռքերում պահում են  փուչիկներ և պաստառներ: Իվանիշվիլիի նստավայրի մատույցներում մոբիլիզացվել են ոստիկանության աշխատակիցներ:

Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Հեռացիր, հեռացիր» և պահանջում են, որպեսզի ոստիկանությունը թույլ տա մոտենալ միլիարդատիրոջ նստավայրին։

 

Տաթև Ֆռանգյան