ՀՀ նախագահի հրամանագրով Գագիկ Համբարձումյանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Գագիկ Համբարձումյանին ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: