Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում արժանապատիվ և անվտանգ կյանքի անօտարելի իրավունքի բարձրաձայնման. ՀՀ ԱԳՆ

Լուրեր

01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
Բոլորը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերի 33-ամյակի կապակցությամբ

33 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների հրահրման և իրավապահ մարմինների ամենաթողության արդյունքում Սումգայիթ քաղաքում իրականացվեցին հայերի դեմ կանխավ ծրագրված զանգվածային ջարդեր: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին:

Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում արժանապատիվ և անվտանգ կյանքի անօտարելի իրավունքի բարձրաձայնման և ինքնորոշման իրավունքի իրականացման մտադրության: Մարդու իրավունքների իրականացման փորձին Ադրբեջանը հակադրեց հավաքական պատժի քաղաքականությունը` քաղաքի հայ բնակչությանը ենթարկելով դաժան խոշտանգումների ու բռնությունների:

Սումգայիթյան ոճրագործությունը սկիզբ դրեց Ադրբեջանի մյուս քաղաքներում՝ Բաքվում, Գանձակում և այլուր հայերի էթնիկ զտումներին և զանգվածային ջարդերին: Ավելին, նման ոճրագործությունների աներկբա արդարացումը, խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, հայերին սպանելու համար մարդասպանների հերոսացումն իրենց արտացոլումը ստացան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի կիրառման միջոցով հանգուցալուծելուն ուղղված ադրբեջանական իշխանությունների ջանքերում:

Նախորդ տարի՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի և նրա ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմն ուղեկցվեց հայկական ինքնության դեմ նմանօրինակ հանցագործություններով, այն տարբերությամբ, որ խաղաղ բնակչության սպանություններն իրականացվում էին ոչ թե ամբոխի, այլ ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից և ի ցույց էին դրվում համացանցում:

Անպատժելիության զգացումով առաջնորդվող ադրբեջանական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում կատարեցին միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, որոնք հանդիսանում են զանգվածային ոճրագործություններ, այդ թվում` էթնիկ զտումներ և պատերազմական հանցագործություններ: Հավատարիմ մնալով ահաբեկչական խմբավորումների իրենց գործելաոճին՝ Ադրբեջանի զինված ուժերը իրականացնում էին վայրագություններ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ, բարբարոսաբար ոչնչացնում պատմամշակութային կոթողներ և պղծում սրբավայրեր: Հադրութում և ադրբեջանական ռազմական վերահսկողության տակ հայտնված Արցախի այլ բնակավայրերում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց գնդակահարությունները հանդիսացան նախկինում իրականացված հանցագործությունների չդատապարտման արդյունք:

Այսօր, հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթի հայկական ջարդերի անմեղ զոհերին, ևս մեկ անգամ ընդգծում ենք իրենց պատմական հայրենիքում ազատ, անկախ և արժանապատիվ կյանքով ապրելու Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և համայն հայության հաստատակամությունը: