Կրեմլից ներկայացրել են Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մանրամասները

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ կողմ է արտահայտվել ՀՀ-ում իրավիճակի՝ օրենքի շրջանակներում կարգավորմանը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին  հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե ուշադիր եք նայել այդ տեքստին, որը հրապարակվել է մեր կողմից, ապա, ամենայն հավանականությամբ,  հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը արտահայտվել է օրենքի շրջանակներում հակամարտության կարգավորման օգտին։ Դա չափազանց կարևոր է։ Մեր կողմից ձևակերպումը բավական ամբողջական ու տեղեկատվական է եղել»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, որ ՀՀ ու ՌԴ իշխանությունների կողմից  հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ ձևակերպումները տարբեր են եղել։

Մասնավորապես ՀՀ կառավարության կայքէջում տարածված հայտարարության մեջ ասվում է, որ «նախագահ Պուտինը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին», իսկ Կրեմլի հաղորդագրության մեջ նման ձևակերպում չի եղել։

 

Տաթև Ֆռանգյան