ԼՂ-ում ականազերծվել է շուրջ 1506 հեկտար տարածք

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ՌԴ խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման գնդի անձնակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում տարածքների ականազերծման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Տեղեկացվում է, որ ռուս սակրավորները պայթյունավտանգ առարկաներ են փնտրել մասնավոր տների հարակից տարածքներում, ինչպես նաև Մարտակերտի շրջանի ընդհանուր օգտագործման ճանապարհներին։

2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած զինամթերքից մաքրվել է 1506 հեկտար տարածք, 468 կմ ճանապարհ, 1476 շենք-շինություն, այդ թվում նաև 30 սոցիալական նշանակության օբյեկտներ, հայտնաբերվել ու ականազերծվել է 24 923 պայթյունավտանգ առարկա։

Տեղեկացվում է, որ ականազերծման ու բնակավայրերի ծայրամասերի մաքրման ընթացքում ռուս խաղաղապահների կողմից կիրառվում են ժամանակակից «Ուրան-6» ռոբոտատեխնիկական համակարգեր, որոնք թույլ են տալիս ապահովել զինվորականների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքների ընթացքում և ապահովում են ցանկացած եղանակային պայմաններում տեղանքի մաքրման բարձր տեմպը։ Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաներն ու չպայթած զինամթերքը տարհանվում ու ոչնչացվում են հատուկ կահավորված հրաձգարաններում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

 

Տաթև Ֆռանգյան