Լարված իրավիճակը կարող է բերել բախումների, վարչապետը պետք է հրաժարական տա. Գորգիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Հիմա ամենակարևորն այն է, որ կարողանանք գործընթացները վերադարձնել քաղաքական հուների մեջ՝ ամեն գնով խուսափելով քաղաքացիական բախումներից։ Վարչապետի հայտարարությունն ուղղակի սադրանք էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք քաղաքացաիական բախումների վտանգ կա:

«Կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին որևէ պարագայում դուրս չգալ փողոց, չմասնակցել այսօր որևէ հանրահավաքի և խոսքը վերաբերում է ոչ միայն վարչապետի հրավիրած, այլ նաև նրա դեմ կազմակերպվող հանրահավաքներին, որովհետև այս լարված իրավիճակում դա կարող է բերել բախումների։ Ամեն ինչ պետք է արվի, որ այս իրավիճակը պարպվի։

Դրա համար ամենակարևոր քայլն այն է ,որ վարչապետը պետք է հրաժարական տա, նա չափից շատ հանրության համերաշխության հաշվին, պետական շահի հաշվին երկարացրեց իր իշխանությունը»,- նշեց Գորգիսյանը՝ ընդգծելով, որ հիմա արդեն դանակը հասել է ոսկորին, և երկիրը հետագա ցնցումների չտանելու, պետական ինստիտուտների նշույլները պահպանելու համար առաջնահերթ է վարչապետի հրաժարականը։

Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությանը, Գորգիսյանը նշեց, որ այնտեղ որևէ հանցակազմի տարր չկար, նրանք պարզապես իրենց կարծիքն են հայտնել։

Մանրամասները՝ տեսանյութում: