«Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ն 2021 թ. ընթացքում նախատեսում է ևս 6-8 միլիոնի ներդրում կատարել

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը փետրվարի 24-ին ընդունել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովային և ՖՄԻ Հայաստանում գիտահետազոտական կենտրոնի գործառնական ղեկավար Վահե Դանիելյանին:

«Նախարարը ողջունեց հյուրերին, նրանց ներկայացրեց նախարարության հիմնական գործառույթները, նշեց, որ Նախարարությունը ձեռնամուխ է եղել զարգացնելու բարձր տեխնոլոգիական ոլորտը, հավելեց, որ ինովացիոն ծրագրերը երբեք այս տեմպով չեն ֆինանսավորվել:

Ֆիլիպ Մորիսի ներկայացուցիչները նշեցին, որ այստեղ ունեցած իրենց փորձառությունը ցույց է տվել, որ Հայաստանը իսկապես մեծ գիտական ներուժ ունի, ինչում ավելի ու ավելի են համոզվում հայ գիտնականների հետ աշխատելով:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ կազմակերպությունը 8 միլիոն դոլարի ներդրում է արել Հայաստանում՝ գլխավորապես գիտության ոլորտում: Հանրապետությունում գործող տարբեր ինստիտուտներ, գիտահետազոտական կազմակերպություններ, համալսարաններ և ուսումնական ծրագրեր ֆինանսավորվել են կազմակերպության կողմից: 2021 թվականի ընթացքում նախատեսվում է ևս 6-8 միլիոնի ներդրում:

Կազմակերպությունը մտադիր է ընդլայնել իր անձնակազմը Հայաստանում և բացի նորարարական և գիտահետազոտական ուսումնասիրություններից այստեղ փոխադրել նաև գիտական հետազոտությունների արդյունքների վերջնական փորձարկումների փուլը:

Հանդիպման ժամանակ մանրամասն քննարկվել են էկոհամակարգի զարգացմանը միտված կրթական ծրագրերը»: