Փաշինյանի հայտարարությունը՝ հայ-ռուսական սկանդալի պատճա՞ռ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին կապիտուլյանտ, Նիկոլ Փաշինյանն էլ՝ Սերժ Սարգսյանին մերժված անվանելով՝ հեռակա բանավիճում են պատերազմում «Իսկանդերի» կիրառման և դրա արդյունավետության շուրջ: Փետրվարի 16-ին Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում քննադատել էր գործող իշխանություններին, որ պատերազմի ընթացքում «Իսկանդերը» չի կիրառվել ճիշտ ժամանակին:
Այս հայտարարությունից շուրջ տասը օր անց Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր հրաժարականի պահանջին միացած ՀՀԿ ղեկավարի քննադատություններին և Սերժ Սարգսյանին անվանելով մերժված՝ հարցադրում է արել՝ կասկածի տակ դնելով «Իսկանդերի» արդյունավետությունը:

Թե «Իսկանդերը» 44-օրյա պատերազմի ընթացքում երբ է կիրառվել և որ ուղղությամբ՝ պաշտոնական տեղեկություն չկա: Սերժ Սարգսյանը, սակայն, պնդում է՝ այն կիրառվել է վերջում՝ Շուշիի ուղղությամբ, իսկ թե ինչ նպատակով՝ պաշտոնական աղբյուրները կրկին լռում են:

Նիկոլ Փաշինյանի՝ երեկ երեկոյան 1in.am-ի եթերում հնչեցրած կարծիքը աղմկահարույց քննարկումների առիթ են դարձել: Ռուսական մամուլը, վկայակոչելով Փաշինյանի հայտարարությունը, գրում է, որ Հայաստանի վարչապետը կասկածի տակ է դնում ռուսական «Իսկանդերի» արդյունավետությունը: Հիշեցնենք՝ Ռուսաստանը Հայաստանին «Իսկանդեր» համակարգը վաճառել էր մինչև 2016-ի ապրիլյան պատերազմը:

«Իսկանդերն» աշխատո՞ղ է, թե՞ ոչ՝ վարչապետի կողմից հնչեցված այդ միտքն ուսումնասիրության կարիք ունի, հայտարարում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու շեշտում՝ չի մեկնաբանի Փաշինյանի այն խոսքերը, որ «Իսկանդերի» հրթիռը պայթել է տասը տոկոսով:

ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզին ռուսական լրատվամիջոցներին հակառակն է պնդել՝ ասելով, որ «Իսկանդերը» բարձր ճշգրտությամբ զենք է, դա դրսևորվել է բազմիցս՝ տարբեր զորավարժություններում: Ռուս պատգամավորը Փաշինյանի խոսքերը «բացարձակ սուտ» է որակել:

Անդրանիկ Քոչարյանն էլ պնդում է՝ իշխանափոխությունից հետո «Իսկանդերը» տեխնիկական փորձաքննության չի ենթարկվել, խնդիրները Փաշինյանի Կառավարությանը հայտնի չեն եղել։ Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի իշխանության ընթացքում գնված թանկարժեք զինատեսակը պետք է համապատասխան ստուգումներ անցած լիներ:

Փաշինյանի թիմում առանցքային պաշտոն զբաղեցնող Անդրանիկ Քոչարյանը չի կարծում, որ վարչապետի այս հայտարարությունը հայ-ռուսական նոր սկանդալի պատճառ կդառնա, ինչպես պնդում են ընդդիմադիրները: Քոչարյանը հիշեցնում է նախկինների, իր ձևակերպմամբ՝ վտանգավոր հայտարարությունները:

Հավելենք, որ պաշտոնական Մոսկվան Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ սկանդալային հայտարարությանը դեռ չի անդրադարձել: Սուր քննադատություններ հնչել են միայն ռուսաստանցի առանձին պատգամավորների կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան