Իշխանությունն արժանի չեղավ հեղափոխության ակնկալիքներին․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Կրիմինալ, հակաժողովրդավարական, մարդու իրավունքների նկատմամբ բացարձակապես արհամարհական վերաբերմունք և ատելություն ունեցող խմբերի գործողությունները ոչ բռնի կերպով բոլորի աչքի առաջ հարյուր հազարավոր քաղաքացիների իրականացրած հեղափոխության հետ նույնականացնելը ոչ միայն տեղին չէ, այլ նաև ակնհայտ կեղծիք է: Այս մասին «Ոստիկանական բարեփոխումներ, որոնք ոչինչ չեն փոխել» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Իշխանությունն արժանի չեղավ հեղափոխության ակնկալիքներին, սա փաստ է: Բայց այն, որ ժողովրդի պահանջարկը՝ ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարել, երաշխավորել սոցիալական արդարությունը, երաշխավորել ժողովրդավարական անվտագությունը, երաշխավորել Մարդու իրավունքների հիման վրա պետության անվտանգությունը, չի կատարվել, դա չի նշանակում, որ հեղափոխությունը կեղծ էր կամ սին: Ո՛չ, իշխանությունը արժանի չեղավ հեղափոխություն իրականացրած ժողովրդին: ԵՎ դրանից առիթավորվածներին, որոնք իրենց կառավարման ժամանակ շարունակաբար խախտել են մարդու իրավունքները, հիմա թվում է, թե լեգիտիմություն են ստացել, բայց քաղաքացիների շրջանում նրանք չեն կարող լեգիտիմություն ստանալ»,- նշեց Սաքունցը:

Մանրամասները՝ տեսանյութում: