ՄԱԿ-ն ու ԱՄՆ-ն անհանգստացած են Վրաստանում իրադարձությունների զարգացմամբ

Լուրեր

01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
Բոլորը

ՄԱԿ-ում անհանգստությամբ են հետևում Վրաստանում իրադարձություններին ու կոչ են անում քաղաքական տարաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է Sputnik-Georgia-ն։

«Մենք անհանգստությամբ ենք հետևում Թբիլիսիում իրադարձությունների զարգացմանը։ Չափազանց կարևոր է, որ լինի հանգստություն, որպեսզի չլուծված քաղաքական հարցերը լուծվեն երկխոսության ճանապարհով, որպեսզի պահպանվի օրենքի գերակայությունը և, իհարկե, ժողովրդավարական գործընթացները»,- հայտարարել է Դյուժարիկը։

ԱՄՆ-ը ևս կոչ է անում Վրաստանում բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։

«Վրաստանում պառակտում հրահրող հռետորաբանությունը, բռնությունն ու ագրեսիան քաղաքական տարաձայնությունների լուծում չեն։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման և զբաղվել ներկայիս քաղաքական ճգնաժամը հարթող բարեխիղճ բանակցություններով»,- ասված է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ։

Նա նաև իր մտահոգությունն է հայտնել ընդդիմադիր Նիկա Մելիայի ու այլ ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Վրաստանի ընդդիմությունը մինչ օրս բողոքի ցույցեր է անցկացնում նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։ Հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքով իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հավաքելով ձայների 48,22%-ը, ստացել է երկրի օրենսդիր մարմնի 150 տեղերից 90-ը: Ընդդիմադիր կուսակցություններից ամենամեծ հաջողությունը գրանցել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «ՄԱՇ» կուսակցությունը, որի օգտին է քվեարկել ընտրողների 27,18%-ը, ստանալով 36 աթոռ խորհրդարանում: Ավելի վաղ Վրաստանի կառավարության ղեկավար Գեորգի Գախարիան հրաժարական էր ներկայացրել: Նա հայտարարել էր, որ հեռանալու պատճառը իշխող կուսակցությունում տարաձայնություններն էին ՝ կապված ամենամեծ ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկանոր (Նիկա) Մելիայի ձերբակալման հետ: Վրաստանի խորհրդարանը նոր վարչապետ է ընտրել Իրակլի Ղարիբաշվիլիին։

 

Տաթև Ֆռանգյան