Ազատանում հավատով սպասում են գերիների վերադարձին

Լուրեր

26.04.2024 | 13:36
ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
26.04.2024 | 13:31
ՀՌՀ նախագահն առաջարկում է հանացանցում հեռարձակվող մեդիաներին բերել նվազագույն վերահսկողության դաշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:27
Ապրիլի 26-ի ժամը 13։00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 13:25
Մեքենայի գույքահարկն ու տեխզննումն առաջարկում եմ իրար չկապել․ Նարեկ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:18
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված. ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
26.04.2024 | 13:15
Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
26.04.2024 | 13:14
Վրաստանի 9 քաղաքացի է ձերբակալվել եվրոպական գրադարաններից հնագույն գրքեր գողանալու համար
26.04.2024 | 13:07
Ոստիկանները դժգոհ են․ պատճառը բնակվարձի փոխհատուցում չստանալն է
26.04.2024 | 13:02
Մեքենայի գույքահարկը եթե վճարեն դեկտեմբերին, համայնքների բյուջեների համար խնդիր է․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:54
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:53
Ապօրինի մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք․ 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած 2 եղբայրներին մեղադրանք է առաջադրվել
26.04.2024 | 12:50
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
26.04.2024 | 12:39
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:39
Պետք չէ քաղաքացուն ստիպել մեքենայի գույքահարկը ժամկետից շուտ վճարել․ պատգամավորները փոփոխություն են առաջարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:27
Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է
Բոլորը

Հադրութի Հին Թաղեր ու Խծաբերդ բնակավայրերում դեկտեմբերի 16-ին՝ ռազմական գործողությունների ավարտից հետո, Շիրակի մարզի տարբեր համայնքների 62 զինվորականներ գերեվարվեցին Ադրբեջանի կողմից։ Նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունները հարուցել են տարբեր քրեական գործեր, որակել դիվերսանտներ ու հրաժարվում են հետ վերադարձնել։

8 շիրակցիներ արդեն վերադարձել են․ հունվարի 28-ին Հայաստան վերադարձավ 5 շիրակցի գերի, փետրվարի 8-ին՝ ևս 5-ը, որոնցից 3-ը՝ դարձյալ Գյումրիից։ Մնացյալ 54 գերիները շարունակում են մնալ Ադրբեջանում, որոնց թվում են նաև 5 ազատանցիներ։

Factor.am-ի հետ զրույցում Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը պատմեց, որ համայնքի բնակիչներից 6-ը գերի էին․ նրանցից մեկը վերադարձել է, մյուս 5-ը դեռևս Ադրբեջանում են։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ վերադարձած ազատանցին պատմել է, որ մյուսներին չի տեսել։

«Ինքը մյուսներին չի տեսել։ Մեր տղաներից ոչ մեկը իր խցում չի եղել։ Իրենք ոնց որ ձայներով են լսել իրար։ Մանրամասներ չի պատմում, ասում է՝ բանտի կյանք, հաց ու ջուրը տալիս էին, լողանալու էին տանում, ծխախոտ տալիս»,- ասաց Վարդան Իկիլիկյանը։
Ազատանցի մյուս գերիների հարազատներն էլ հույսով սպասում են իրենց զավակների վերադարձին։

Նշենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 17-ին Գյումրիում հանդիպել էր շիրակցի գերիների հարազատներին, որին մասնակցել են նաև ազատանցի գերեվարվածների հարազատները։

«Ասում են՝ կբերենք, քիչ-քիչ կբերենք։ Բայց ինչպես կբերեն՝ ո՛չ ծնողները գիտեն, ո՛չ մենք։ Դեկտեմբերի կեսերից ասում են՝ կբերենք։ Հարազատները սպասում են, ամեն օր գնում մարզպետարան, գալիս են, որ տեղեկատվություն իմանան»,- նշեց Վարդան Իկիլիկյանը՝ հավելելով․ «Ամեն դեպքում՝ ինչքան մինչև այսօր ժամկետ ասվել է, այդ ժամկետների մեջ չեն տեղավորվել։ Հավատում ենք, սպասում ենք, ուզում ենք հավատալ․․․ ուրիշ ի՞նչ կարող ենք անել»։

Էմմա Չոբանյան