Հայկական բանակի վերազինման ուղղությամբ համապատասխան գործողություններ են ընթանում․ Կոպիրկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Ռուսաստանի ու Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև տարբեր ուղղություններով ակտիվ երկխոսություն է ընթանում: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում:

Հարցին, թե ռուսական կողմը պատրա՞ստ է արդյոք օգնել արդիականացնելու հայկական բանակը, Կոպիրկինը պատասխանեց. «Արդեն իսկ օգնում է»:

Հարց հնչեց, որ անցյալ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվել է տեղեկություն, թե իբր ադրբեջանական կողմի խնդրանքով Ռուսաստանի պատմության դասագրքերում շտկումներ են մտցվել, և դասագրքերից հանվել է «Արևելյան Հայաստան» ձևակերպումը: ՌԴ դեսպանն արձագանքել է. «Ես, ինչպես և դուք, կարող եմ հենվել ԶԼՄ-ների վրա, բնականաբար այդ աղբյուրները ես չեմ կարող մեկնաբանել: Այլ տեղեկություն չունեմ»:

Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի հարցին՝ Կոպիրկինը նշեց, որ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ բարձր մակարդակով մշտական աշխատանք է տարվում, այդ թվում նաև ՌԴ ղեկավարության մասնակցությամբ. «Դա հեշտ գործընթաց չէ: Պարբերաբար տեղեկություններ են գալիս գերիների նոր խմբերի վերադարձի մասին: Մենք, իհարկե, կցանկանայինք, որ դա հնարավորինս շուտ տեղի ունենար՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով»:

Դեսպանը հավելեց, որ տեղյակ չէ ռազմագերիների նոր խմբի վերադարձի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: