Մեռա՛ ասելով՝ մեր բանակը հին է, ձիերն են պակասում, որ հասկանանք՝ ինչ ժամանակաշրջանում ենք լռված. Վովա Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության հիմնադիր, հետախույզ Վովա Վարդանովի հետ

-Պարո՛ն Վարդանով, Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշակի զորամիավորման՝ Հայաստանի արևելք վերատեղաբաշխման հնարավորության հարցը։ Դուք ի՞նչ գնահատական ունենք, ինչո՞ւ է Հայաստանը գնում նման քայլի, ինչո՞ւ է առաջացել այսպիսի անհրաժեշտություն։

-Մեր «թամբալությունից» է։ Դեռևս հինգ տարի առաջ, երբ որ առաջին անգամ լսեցի՝ ռուս խաղաղապահները պիտի անպայման մտցվեն հայ-ադրբեջանական կոնֆլիկտային տարածք՝ բաժանարար ուժ որպես, էդ ժամանակ արդեն հասկանալի է՝ ուր է էս ամեն ինչը տանում և 102-րդ ռազմաբազային համ «եղում էի», համ «դեղում», որովհետև իհարկե՝ ռուսական ռազմաբազան մեզ պետք է, անհրաժեշտություն է՝, բայց ինչո՞ւ է անհրաժշետ, որովհետև մենք զլացել ենք աշխատել, մենք ալարել ենք մի քիչ ավելի շատ հարկեր մուծենք, պետությունը միչ քիչ ավելի շատ ռեսուրսներ կկուտակեր և մոտավորապես այդ 5000 ռուս զինվորականների փոխարեն 5000 հայ զինվորական սպառազինությամբ կկարողանայինք տեղադրել, և 15 000 էլ համալրող, պատրաստված ռեզերվ ունենայինք՝ Շիրակի դաշտավայրը և Արարատյան դաշտավայրի՝ արևմուտք ուղղված հատվածը փակելու համար։

-Ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում միգուցե ավելի շատ քաղաքակա՞ն խնդիր է լուծում։

-Քաղաքականը՝ քաղաքական, բայց մեզ համար ինքը կիրառական է, որովհետև էլի եմ ասում՝ մենք ալարել ենք ժամանակին երեխա պատրաստենք, ալարել ենք եղած երեխաներին մի քիչ առողջ մեծացնենք, որ իրենք ավելի քիչ տոկոս հաշմանդամ լինեին, առողջ լինեին՝ զինծառայության համար։ Արդյունքում՝ բերեցինք նրան, որ մենք ռուսական ռազմական ուժի կարիքն ունենք այն աստիճան, որ նույնիսկ չենք քննարկում՝ այն փոխարինե՞նք մեզանով, թե՝ չփոխարինենք։ Մենք ժամանակին այնքան ենք ալարել աշխատել, որ հիմա նույնիսկ չի էլ քննարկվում ռուսի անհրաժեշտությունը։ Էսօր քննարկվում է միայն՝ ռուսը Գյումրո՞ւ տարածքում միայն պետք է լինի, թե նաև Սյունիքում է անհրաժեշտ։ Դա խոսում է մեր «թամբալության» և տարիներով չաշխատելու մասին։

-Ե՛վ ՀՀ վարչապետը, և՛ Դավիթ Տոնոյանը ՌԴ-ին շնորհակալ են եղել պատերազմում մեզ աջակցելու մեջ։ Սակայն եթե դատենք արդյունքներով՝ հայկական կողմը պարտվել է Ադրբեջանին, ում էլ Թուրքիան էր աջակցում։ Եթե ՌԴ-ն ցանկանար, կարո՞ղ էր անել այնպես, որ Հայաստանը հաղթեր, կամ գոնե չպարտվեինք։

-Ռուսաստանը մեզ առավելագույն աջակցություն չի ցուցաբերել՝ միանշանակ, փորձեց մաքսիմալ կոմպենսացնել մեր կրած վնասները թուրքական սպասված հարձակումից։ Էստեղ խնդիրը ինչի՞ մեջ է, հա՝ օգնեց, իր պարտավորությունները կատարեց, ինքը բերեց էն զենքի տեսակները, բայց ոնց որ մենք ենք «թամբալ», այնպես էլ ռուսը։ Ոնց որ մենք ենք մեզ դեբիլի պես պահում, ռուսն էլ ա նույպես դեբիլի պես պահում, եթե ինքը ժամանակին ինքը մատակարարումներն աներ և դա կիրառական մակարդակի վրա լիներ, պատերազմի ընթացքը ուրիշ ճանապարհով էր գնալու։

-Վստահաբար, Ռուսաստանը տիրապետում է այնպիսի զինատեսակների, որոնց՝ մեզ մատակարարումը թույլ չէր տա Ադրբեջանին հաղթել։ Ինչո՞ւ այդպիսի մատակարարումներ չեղան։

-Ռուսաստանից գերժամանակակից միայն մեկ զենք ենք ստացել՝ «Իսկանդերը», որը մենք արդեն 5-6 տարի ունենք, ուրիշ գերժամանակակից զինատեսակ չենք ստացել Ռուսաստանից։ Ասեմ ավելին՝ Ռուսաստանն էլ այդ գերժամանակակից զենքերը չի ստացել։ Բազում զինատեսակներ կան, որոնք ՌԴ-ն ի վիճակի չի արտադրել անհրաժեշտ քանակով և բավարարել իր բանակի պահանջները, ուր մնաց՝ իր դաշնակցի։ «Իսկանդերները» մեզ մոտ հայտնվել են մեզ հանգստացնելու համար, քանի որ մեր հասարակությունը և ՀՀ ղեկավարները շատ էին անհանգստացել փողի մոլուցքով տարված ռուսական սպառազինության վաճառքը շատ էր անհանգստացրել՝ 2016-ից մի քանի տարի առաջ, և որպեսզի մեզ մի քիչ հանգստացնի, մեզ ասեց՝ վերցրեք այս գուրզը, որով կախարդական փայտիկի նման կամ կխփենք կամ նրանով սպառնալը կկանգնացնի կոնֆլիկտը։ Չի բացառվում՝ 16-ին «Իսկանդերի» առկայությունը թույլ տվեց, որ ավելի լուրջ հարվածներ չստանայինք։

-2016-ի Ապրիլյան պատերազմում, երբ ի հայտ եկավ Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների լայնածավալ օգտագործման փաստը, Հայաստանում ԱԹՍ-ների զորաբանակ ստեղծելու գաղափարն առաջ եկավ։ Վերջերս էլ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ մինչև 2024-ը 2500 ԱԹՍ պետք է գնվեր, ինչը սակայն տեղի չունեցավ։ Ի՞նչ եք կարծում՝ դա էկզոտի՞կ միտք է, թե ունենք մեր ռեսուրսները կամ միգուցե՝ կրկին պետք է հույսը դնենք ռուսական արտադրանքի վրա։

-Ոչ մի էկզոտիկա չկա՝ մենք ունենք արտադրողներ ԱԹՍ-ների, բայց նորմալ պատվեր չի իջել, դրա համար էլ բանակն ուներ ոչ բավարար քանակով, օպերատորներ պարզվում է՝ ունենք, բայց իրականում չունենք, որովհետև իրենց տեղում չեն օգտագործվել։ Հիմա՝ բավարար պատվեր չի եղել մեր արտադրողների՞ն, թե դրսի արտադրողներին բավարար պատվեր չի եղել, ինչի՞ հետ էր երրորդ նախագահը։ Ինքն էդ անհեռատես ծրագրի հեղինակներից է եղել՝ 93-ին Պաշտպանության նախարար դառնալով՝ հին բանակ, հին մտածելակերպով, հին պաշտպանական համակարգ ստեղծել-կառուցելով։

Ինքը 93 թվականին Պաշտպանության նախարար դառնալով՝ առաջիններից մեկն էր աշխատում այն ուղղության վրա, որ մեր բանակը ռուսական բանակի մոդելով լինի։ Մեղավորներից մեկն այսօրվա իրավիճակի էն ժամանակվա ռազմաքաղաքական վերնախավն է՝ 93, 94, 96 թվերի, շատ լուրջ անուններ կբերեմ՝ Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, Անդրանիկ Քոչարյան, Վահան Շիրխանյան՝ Պաշտպանության ցանկացած նախարար և նրա տեղակալներ։ Էդ ժամանակից ներդրվել է բանակի հին մոդելը և ոչ մեկ չի փորձել վերակառուցել։ Հիմա այնքան հեշտ է ասել՝ ինքն է մեղավոր, էն մյուսն է մեղավոր, բայց ամեն մեկդ ձեր չափաբաժինը հիշեք՝ եթե ի վիճակի եք հասկանալու ձեր սխալը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան