Թուրքիան շարունակում է Ադրբեջանին «Բայրաքթարներ» մատակարարել՝ չնայած անօդաչուների որոշ մասերի էմբարգոյին

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

Թուրքիան շարունակում է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ադրբեջանին։ Այս մասին հայտարարել է «Բայքար» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն, Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը։ Նա նշել է, որ այսօր արտադրում են այնպիսի անօդաչու սարքեր, որոնք բավարարում են ինչպես Թուրքիայի, այնպես էլ նրա բարեկամ ու դաշնակից երկրների կարիքները։

Բայրաքթարը նաև հավելել է, որ չնայած Թուրքիայի դեմ տեխնոլոգիական էմբարգոյին՝ անօդաչուները ներկայում 93 տոկոսով արտադրվում են՝ տեղական արդյունաբերության հնարավորություններն օգտագործելով։ Նա նշել է, որ անօդաչուների արժեքի հիմնական մասը կազմում է ծրագրային ապահովումն ու կառավարման համակարգը, ինչը թուրք ինժեներների ու ծրագրավորողների արտադրանքն է։

«Քանի որ անհրաժեշտ մասերի 93 տոկոսն արտադրվում է տեղական հնարավորությունների հաշվին, այսօր մենք առանց դժվարությունների Bayraktar TB2-ն արտահանում ենք Ադրբեջան, Կատար, Ուկրաինա, որն արտադրում է աշխարհում ամենամեծ «Անտոնով» տիպի ինքնաթիռները։ Մենք արտահանման բանակցություններ ենք վարում շատ երկրների հետ»,- ասել է Սելջուկ Բայրաքթարը։

Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմում, երբ Թուրքիան սկսեց բացահայտ ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, մի շարք երկրներ դադարեցրին Անկարային «Բայրաքթար» անօդաչուների մասեր մատակարարել, ինչի պատճառով էլ վերջերս Էրդողանը քննադատել էր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ու նրանց անվանել «վատ հարևաններ»։

«Մենք միասին ենք ՆԱՏՕ-ում։ Մենք տեսախցիկներ ենք ուզում, բայց նրանք չեն տալիս։ Մեզ ասում են՝ «ինչո՞ւ եք կռվում Հայաստանում»։ Հայաստանը հարձակվել է իմ դաշնակցի վրա, մենք պետք է մեր բոլոր հնարավոր աջակցությունը ցույց տանք։ Արդյո՞ք մենք ՆԱՏՕ-ում միասին չենք»,- հարցադրում էր հնչեցրել Էրդողանը։

Նշենք նաև, որ թուրքական Bayraktar TB2 անօդաչուն ռեկորդ է սահմանել՝ հաջողությամբ ավարտել 300․000 ժամանոց թռիչքը։ Այս մասին տեղեկությունը տարածել է «Բայքար» ընկերությունը։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ներկայում Թուրքիայի, Ուկրաինայի, Կատարի ու Ադրբեջանի ԶՈՒ-ում 160 «Bayraktar TB2» կա։ Ի դեպ, «Բայրաքթարները» Թուրքիայի ԶՈՒ-ում են 2014 թվականից։

Էմմա Չոբանյան