Վարչապետի պաշտոնում Ղարիբաշվիլին առաջինն Ադրբեջան է պատրաստվում այցելել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ վարչապետի պաշտոնում առաջինը կայցելի Ադրբեջան: Նրա խոսքով՝ «շատ լավ հարաբերություններ» ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ և կարծում է, որ նրանք կկարողանան լեզու գտնել սահմանի սահմանազատման-գծանշման հարցում: Այս մասին տեղեկացնում է «Ալիք» մեդիան։

«Ադրբեջանը մեր շատ մտերիմ ընկերն է, ռազմավարական գործընկեր երկիրը, որը ղեկավարում է իմաստուն կառավարիչ պարոն Ալիևը, որի հետ ես շատ լավ հարաբերություններ ունեմ: Իմ առաջին այցերից մեկը, հավանաբար, կլինի Ադրբեջան:

Մենք երկխոսություն կվարենք մեր եղբայր երկրի` Ադրբեջանի հետ: Հավատում եմ, որ պարոն Ալիևը և մեր ընկեր ադրբեջանական կողմը խելամիտ որոշում կկայացնեն, և մենք խելամիտ որոշումներ կկայացնենք: Մենք կկարողանանք բանակցել և գտնել ընդհանուր լեզու: Մեզ համար սա դժվար չի լինի», — հայտարարել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք՝ վերջին շրջանում վրաց-ադրբեջանական սահմանի շուրջ լարվածություններ են առաջացել և սահմանազատման գործընթացում կան չհամաձայնեցված տարածքներ, որտեղ և գտնվում է Դավիթ Գարեջիի վանական համալիրը։